ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիրաբույժները կնոջ արգանդից հեռացրել են ռեկորդային չափսերի՝ 32 կիլոգրամանոց ուռուցք (ֆոտո)

10.08.2017 19:47 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վիրաբույժները կնոջ արգանդից հեռացրել են ռեկորդային չափսերի՝ 32 կիլոգրամանոց ուռուցք (ֆոտո)

ԶգուշացումՈրոշ մարդկանց ֆոտոները կարող են տհաճ թվալ

Գվատեմալայի բժիշկները հեռացրել են արգանդի 32 կիլոգրամանոց ուռուցք, որի պատճառով 40-ամյա կինը վերջին 7 տարիներին հղիի տեսք ուներ։

Հիվանդը, ում անունը չեն հայտնում, դիմել է բժիշկներին՝ որովայնում ուռուցքի մասին գանգատներով՝ ուռուցքի չափսերի պատճառով թվում էր, թե կինը հղի է մի քանի պտուղներով։ Կնոջ մոտ ախտորոշել են լեյոմիոմա՝ բարորակ ուռուցք, որը միայն եզակի դեպքերում է չարորակ դառնում։ Այս ախտորոշման մասին կինը գիտեր նաեւ 7 տարի առաջ, բայց հրաժարվել էր բուժումից՝ «մշակութային պատճառներով»։ Իսկ հիմա, երբ ուռուցքն այնքան էր մեծացել, որ կնոջ համար դժվարացել էր շարժվելը, նա վերջապես որոշել է բուժվել։

Վիրահատությունից հետո կինը երեք օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 6 օր հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից։

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ ուռուցքը 30 կգ էր կշռում։ Այն հեռացրել էին Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում դեռ 2005-ին։ Գվատեմալացի կնոջ ուռուցքը, սակայն, 2 կգ-ով ավելին էր կշռում։

Վիրահատությունն իրականացրած կլինիկայի օրդինատորներից մեկը ուռուցքի լուսանկարները հրապարակել է Figure 1 կայքում, որտեղ բժիշկները կարող են իրենց գործընկերների հետ փոխանակել տեղեկություններ իրենց պրակտիկայից հետաքրքիր դեպքերի մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА