ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարազդատ Հարոյան. Ռոնալդուին գործնականում անհնար է կանգնեցնել

10.08.2017 16:07 ՍՊՈՐՏ
Վարազդատ Հարոյան. Ռոնալդուին գործնականում անհնար է կանգնեցնել

Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի հարցազրույցը ակումբի պաշտոնական կայքին.

Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

- Այդ խաղում ես իմ առաջին գոլը խփեցի Հայաստանի հավաքականի կազմում (ծիծաղում է - խմբ.): Թիմը գրեթե 3 տարվա ընթացքում չէր կարողանում սեփական հարկի տակ հաղթանակի հասնել, և ընդմիջման ժամանակ մարզիչն ասաց, որ մենք այսօր մեր երկրպագուներին վշտացնելու ոչ մի իրավունք չունենք: Բայց, այնուամենայնիվ, Դանիայի հետ խաղն ավելի հիշարժան է ինձ համար: Այդ ընտրական շրջափուլն, առհասարակ, լավագույնն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ, մեզ շատ քիչ չբավականեցրեց խմբից դուրս գալու համար:

Արթուր Պետրոսյանի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին.

- Նրա գալով` թիմի մթնոլորտը փոխվել է դեպի լավը: Շատ ֆուտբոլիստների նա լավ է ճանաչում, բոլորի հետ նա մշտապես շփվում է: Միանգամից հասկանալի դարձրեց, թե մեզնից ինչ է ցանկանում տեսնել խաղադաշտում:

Ամենաբարդ մրցակցի մասին.

-Հավաքականի կազմում խաղացել եմ այնպիսի ֆուտբոլիստների դեմ ինչպիսիք են՝ Ռոյսը, Պիռլոն, Ռոնալդուն, Բալոտելին...Բայց կառանձնացնեմ Պիռլոյին ու Ռոնալդուին: Սակայն, Ռոնալդուն առանձնանում է բոլորից, նրան գործնականում կանգնեցնելը անհնար է:

-Մեսսի՞, թե՞ Ռոնալդու

-Մեսսիի...

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА