ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկյան 16 նահանգներում մեքսիկական մրգերից զանգվածային թունավորում է գրանցվել

10.08.2017 19:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ամերիկյան 16 նահանգներում մեքսիկական մրգերից զանգվածային թունավորում է գրանցվել

Ամերիկյան 16 նահանգներում հարյուրավոր մարդիկ թունավորվել են Մեքսիկայից ներկրված պապայայից: Ավելի քան 100 մարդ է թունավորվել, 35-ը հոսպիտալացվել է: Նյու Յորքի նահանգում մեկ մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ՝ մրգերում սալմոնելայի բակտերիաներ են հայտնաբերվել: Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնի (CDC) հաղորդմամբ՝ գլխավոր հարուցիչը Maradol պապայան, որը ներկրվում է Մեքսիկայից: CDC-ում կարծում են, որ վարածված մրգերը սկսել են տարածվել Մեքսիկայի Կամպեչե շրջանի ֆերմաներից մեկում, որն ԱՄՆ-ում պապայա է վաճառում Caribena, Cavi եւ Valery ապրանքանիշերով: Համաճարակի պատճառով այս ապրանքանիշերի խմբաքանակները հանվելու են վաճառքից: Միաժամանակ, CDC-ն հասարակությանն ու ռեստորաններին կոչ է արել հետաքննության ընթացքում հրաժարվել Maradol պապայայից: Վարակի դեպքեր գրանցվել են դեռեւս մայիսին, սակայն հուլիսի 21-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 47-ի, իսկ եւս երեք շաբաթ անց կրկնակի ավելացել է՝ հասնելով 109-ի: Վարակի ամենաշատ դեպքերն արձանագրվել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում: Թունավորման դեպքեր գրանցվել են նաեւ ամերիկյան հետեւյալ նահանգներում. Կոնեկտիկուտ, Դելավեր, Այովա, Կենտուկի, Լուիզիանա, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Հյուսիսային Քարոլինա, Օքլահոմա, Փենսիլվանիա, Վիրջինիա եւ Վիսկոնսին: Սալմոնելայի բակտերիաները կարող են այնպիսի ախտանշաններ լինել, ինչպիսիք են փորլուծությունը, ստամոքսում ցավերն ու տենդը: Սալմոնելայով վարակվելու վտանգը, որպես կանոն, կապված է կենդանիների եւ մի շարք մթերքների՝ ձվի, կաթի եւ մսի հետ: Սակայն մրգերն ու բանջարեղենը նույնպես կարող են հարուցիչ լինել, եթե աճեցվել են այնպիսի ֆերմաներում, որտեղ կենդանիներ կան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА