ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Հաղարծնի շաբաթը» մեր թեմի երիտասարդների հոգու ծնունդն է». Տավուշի թեմի առաջնորդ

10.08.2017 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
««Հաղարծնի շաբաթը» մեր թեմի երիտասարդների հոգու ծնունդն է». Տավուշի թեմի առաջնորդ

Տավուշի, ավելի ճիշտ՝ Տահույսի թեմից ստացվող լուրերը՝ օգոստոսի 7-ից մեկնարկած Հաղարծնի հոգեւոր-մշակութային շաբաթվա մասին, այնքան ոգեւորիչ էին, որ մեզ էլ ճանապարհը տարավ դեպի Հաղարծնի վանական համալիր:Фото Իրավունք Թերթ.

Երբ հասանք, արդեն ուշ երեկո էր եւ վանական համալիրի խորհրդավոր լռությունն ընդմիջվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ եւ տավուշեցի փոքրիկների զրույցով: Զրույցին միացանք նաեւ մենք, պարզվեց՝ փոքրիկներն ապագա հոգեւորականներ են, որոնք հպարտորեն այդ մասին վստահեցրեցին մեզ:

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՕՐԸ ՆՈՐ ՕՐ Է»

Եվ թեպետ Հաղարծնի շաբաթվա հերթական, բայց յուրահատուկ հոգեւոր-մշակութային միջոցառումներով լի բովանդակ օրվա ավարտն էր, բայց պնդեցինք, որ սրբազանը պատասխանի «Իրավունքի» հարցերին, չէ՞ որ նա երբեք չի ասի հոգնած եմ, ավելին՝ մյուսներին էլ կուղղի՝ հոգին չի հոգնում, հետեւաբար հոգնած լինել չես կարող: Ի դեպ, մի ուղղում էլ մեր հարցի մեջ մտցրեց, երբ հետաքրքրվեցինք, թե արդեն Հաղարծինի շաբաթվա ուղիղ կեսն է, որքանո՞վ արդարացան սպասումները:

Фото Իրավունք Թերթ.- Մեզ համար ամեն օրը նոր օր է, ամեն օրն առաջին օր է: Շաբաթն ամեն օրվա իր սահմանված ծրագրով ընթանում է եւ հետաքրքիր է, որ յուրաքանչյուր օրը մի նոր տեսակի ընծայում  եւ պատգամ է փոխանցում մեզ՝ նախ օրվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններով, ապա գիշերային մեր խոկումների ժամանակ տրվող եւ, բնականաբար, առավոտյան մեր աղոթքի միջից հնչող պատգամներով: Պետք է ասեմ, որ ակնկալիքների կամ սպասելիքների առումով միշտ էլ շեշտել ենք, որ մեր գլխավոր ցանկությունն ու նպատակը Տավուշի երիտասարդությանը համահավաք դարձնելն է: Արդեն երկրորդ տարին է, ինչ կարողանում ենք մեր տարածաշրջանի, մեր թեմի երիտասարդներին այս մի քանի օրերի ընթացքում այն զգացումը փոխանցել, որ իրենք մի մեծ տան զավակներն են, քույրեր եւ եղբայրներ են, ովքեր սեփականատիրոջ գիտակցությամբ են այստեղ ապրում ու պատասխանատվության զգացումն էլ ավելի է իրենց մեջ մեծանում: Եվ այս օրերը հենց նպաստում են այդ ընկալման փոխանցմանը, եւ ես հավատում եմ, որ այն, ինչ-որ մեր պատկերացումներն են, լի ու լի իրականանում են մեր երիտասարդների միջոցով:

««ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹՆ» ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է»Фото Իրավունք Թերթ.

- Սրբազան հայր, նկատեցինք, որ Հաղարծնի շաբաթվան մասնակցում են ոչ միայն Տավուշի տարածաշրջանի երիտասարդներն, այլեւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայեր: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նրանք, ովքեր դրսից են եկել եւ այս տարի մասնակցում են Հաղարծնի շաբաթվան, անցյալ տարի էլ են եղել մեզ հետ: Ունեինք մասնակիցներ Իսպանիայից, Կանադայից, ԱՄՆ-ից: Անցյալ տարի լինելով այս հոգեւոր-մշակութային մթնոլորտի վառ արտահայտության մեջ՝ նրանք ցանկացան այս տարի եւս մասնակցել: Ուրախ եմ, որ այս տարի եւս մեր հոգեւոր-մշակութային կյանքի գունագեղությունը Հաղարծնի այս շաբաթվա ընթացքում մեր երիտասարդները կարողացան լիուլի արտահայտել: «Հաղարծնի շաբաթը» մեզ համար մեր թեմի երիտասարդների հոգու ծնունդն է ՝ իրենց ընկալումների, զգացումների, ապրումների, ավելի զորեղ, ավելի միասին, ավելի սիրո մեջ լինելու, մեր երկրի նկատմամբ իրենց պատասխանատվությունը զարգացնելու, զորացնելու առումով եւ գնահատելու այն արժեքները, այն հսկա հոգեւոր ժառանգությունը, որ ունենք: Այս ամենը պետք է ոչ միայն նկատել՝ որպես անցյալից եկած, փոխանցված մի ինչ-որ իրականություն, այլ ներկայում ապրող կենդանի գոյություն, որ իրենց ձեռքերի մեջ է, իրենք են տերն այս ամենի: Կարծում եմ՝ այդ իմաստով Հաղարծնի շաբաթն իր նպատակին ծառայում է:

Фото Իրավունք Թերթ.«ՄԻՋՈՑ՝ ՏԱՎՈՒՇ ԱՇԽԱՐՀԻ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ»

- Հաղարծինը ինչ-որ առումով նաեւ չբացահայտված գանձ է, քանի որ մինչ այս հոգեւոր-մշակութային տոնական շաբաթը, վստահ եմ՝ քչերը գիտեին, որ Հաղարծնի վանքը եղել է խազագիտության կենտրոնը, որ այստեղ են ամփոփված մեծ երաժշտագետ Խաչատուր Տարոնացին, ում «Խորհուրդ խորին» հոգեւոր երգը շուրջ 7 դար երգվում է արդեն Սուրբ Պատարագի ժամանակ: Եվ, իհարկե, որ այստեղ են թաղված Սմբատ եւ Գագիկ Բագրատունյաց թագավորները, վրաց Գեորգի Ա Բագրատունի թագավորը, ըստ վարկածների՝ նաեւ վրաց Թամար թագուհին: Կարելի՞ է ասել, որ Հաղարծնի շաբաթը նաեւ նոր բացահայտումների առաքելություն ունի:Фото Իրավունք Թերթ.

- Մենք փորձել ենք եւ փորձում ենք վանքի հոգեւոր էությունը փոխանցել մեր ժողովրդին: Ընդհանրապես՝ արտաքին տեսանելիությամբ է գնահատվում մեր վանքի գոյությունը, բայց սա առաջին քայլն է, որ ուզում ենք մեր ժողովուրդն էությունը, պատմական նշանակությունը, մեր կյանքի մեջ նրա դերակատարությունը հասկանա, թե ինչպիսին է եղել այն անցյալում, ինչպիսին պետք է լինի ներկայում եւ ինչպես ենք քայլելու դեպի ապագա: Այս իմաստով թաքնված բոլոր ծալքերը, որոնց մասին մարդիկ շատ չգիտեն, պատահականությամբ կարող են իմանալ կամ չիմանալ, փորձում ենք ընծայել մեր ժողովրդին, հաղորդակից դարձնել վանքը, վերադարձնել այն իր ունեցած այն հոգեւոր մեծ արժեքին եւ նշանակությանը, ինչ-որ ունեցել է ժամանակին: Եվ, բնականաբար, մեզ համար շատ կարեւոր է, որ այդ ծանոթությունը ճիշտ լինի մեր ժողովրդի հետ: Չէ՞ որ առանց ճանաչողության չենք կարող առաջ գնալ, կյանքը չի կարող զարգանալ: Ուստի՝ «Հաղարծնի շաբաթը», պարզապես, մի միջոց է՝ Տավուշ աշխարհի հոգեւոր, մշակութային կյանքին, ժառանգությանը, ներդրմանը, պատմական անցյալին եւ ներկայի կարեւորությանը շեշտադրում կատարելու եւ ծանոթացնելու որքան հնարավոր է մեր լայն հասարակությանը, մեր ողջ ժողովրդին:

Фото Իրավունք Թերթ.ՏԱՀՈՒՅՍԻՑ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ

Զրույցից հետո՝ շարժվեցինք դեպի Հաղարծնի վանքը, որտեղ, ըստ օրակարգի, նախատեսված էր խոկման արարողությունը: Սրբազանին վանքում արդեն իսկ սպասում էին ոչ միայն մեկ շաբաթ Հաղարծնի վանական համալիրում անցկացնող տավուշեցի կամավորները, այլեւ թեմի հավատցյալներն ու հոգեւորականները: Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ բարօրություն խնդրելով Հայաստան աշխարհի, Հայոց ազգի, երկրիս սահմանների եւ Վեհափառ Տիրոջ համար: Այնուհետեւ աստվածաշնչյան պատգամների մասին ներկաների հետ զրուցեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:Фото Իրավունք Թերթ.

Հաղարծնից վերադարձանք հոգեպես զորացած, հյուրընկալությունից՝ քացրացած: Բայց սա դեռ ամենը չէր, Տահույսի թեմը մեզ հետ ոչ միայն բյուր օրհնանք ուղարկեց, այլ նաեւ մեր այցն էլ ավելի քաղցրացրեց՝ իրենց իսկ արտադրության անուշեղեն նվիրելով՝ որպես հուշ «Հաղարծնի շաբաթվա» դրախտային մեկ օրվա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА