ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր` այսօրվա աշխարհին ներկայանալի անձնագիրը մշակույթն է». Սամվել Հարոյան

10.08.2017 12:22 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր` այսօրվա աշխարհին ներկայանալի անձնագիրը մշակույթն է». Սամվել Հարոյան

Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո կկայանա «Նաիրի» համահայկական երաժշտական առաջին փառատոնը, որը նպաստելու է հայ երաժշտության պահպանմանը, զարգացմանը ու ողջ աշխարհում հայ անվանի երաժիշտներին, երգիչներին արժեւորելուն եւ նրանց գրանցած հաջողություններն ու նվաճումները գնահատելուն: Փառատոնի ղեկավար ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՅԱՆԻ դիտարկմամբ այսօր մեզանում մարդը քիչ է արժեւորվում, ինչն էլ առիթ է հանդիսացել «Նաիրի» համահայկական փառատոնի ստեղծմանը:

Ժան Միշել Կոշեն Երեւանում բացահայտում է կոնյակի պատրաստման գաղտնիքները

- Պարոն Հարոյան, սովորաբար մրցանակակիրները հայտնի են լինում հենց մրցանակաբաշխության օրը, բայց «Նաիրիում» ձեւաչափն այլ է` արդեն հայտնի են մրցանակակիրները, ինչո՞ւ:

- Կարծում եմ` դա ճիշտ է այնքանով, որ ունենք համապատասխան հանձնախումբ: Ձեզ թող չթվա, թե նույն տասը անվանակարգերը միանգամից որոշել ենք: Երաժշտության ընտանիքը բազմաշերտ է, որի մեջ մտնում են նաեւ երաժշտական նվագարաններն ու նվագարաններ պատրաստողները, որոնց մասին ընդհանրապես մոռացված վիճակ է: Երաժշտական ընտանիք ասելով` պիտի հասկանանք նաեւ խմբավարներ, երաժշտագետներ, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով պահպանում են հայ երաժշտությունը, գրականություն ստեղծում, բայց չեն երեւում ասպարեզում կամ արժեւորվում: Մասնագիտական հանձնախմբի բազմաթիվ քննարկումների արդյունքում ենք ստացել այս տասը անվանակարգերը: Որոշեցինք նախապես հաղթողներին ներկայացնել, որովհետեւ իրենց հետ պետք էին բազմաթիվ շփումներ` պետք է ծանոթացնել հանրությանը, իսկ արդեն մրցանակաբաշխության օրը համապատասխան արժեւորումը նրանց կտրվի ավելի հանդիսավոր պայմաններում:

- Գրեթե բոլոր մրցանակակիրները բազմաթիվ մրցանակների ու կոչումների արժանացած անվանի մարդիկ են, ըստ Ձեզ, իրենց համար արժեք կունենա՞ «Նաիրի» մրցանակը:

- Կունենա, թե` ոչ, իրենք կորոշեն, կարեւորը կարողանանք մեծերին արժեւորել: Մեր Հայաստան չքնաղ երկրում այսօր մարդը քիչ է արժեւորված, առավելեւս` արվեստագետները: Մարդն ընդհանրապես ամեն տարիքում գնահատման կարիք է զգում: Բոլորս էլ լավ գիտենք, որ արդեն հասուն տարիքի մարդիկ, որքան մեծանում` երեխա են դառնում` քաղցր խոսքի, ուշադրության, արժեւորման կարիք են զգում: «Նաիրի» համահայկական փառատոնն իր առջեւ խնդիր է դրել մեր մեծերին, մասնավորապես, արվեստի գործիչների` երաժշտության ընտանիքի մեծերին արժեւորելու: Ընտանիք, որն իր բազմաշերտ էությամբ շատ մեծեր է տվել ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ, համոզված եմ` նաեւ ապագայում: Փառք Աստծո, մեր մեծերից շատերն արդեն 90 եւ ավելի տարիքի են, մրցանակակիրների մեջ 94-ամյա կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանն է, 89-ամյա Հովհաննես Չեքիջյանը, Ջիվան Գասպարյանը, 86-ամյա` Մեդեա Աբրահամյանը... Իրենք իսկապես շատ մեծ գործունեություն են ծավալել ոչ միայն Հայաստանում, այլ` նրա սահմաններից դուրս, հպարտանում ես, որ հայ երաժշտությունը տարածելով` մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս հային ճանաչել են տալիս աշխարհին: Մեր` այսօրվա աշխարհին ներկայանալի անձնագիրը մշակույթն է: Իսկ «Նաիրի» համահայկական փառատոնը գալիս է մեկ անգամ եւս հիմնելու, կամ` այդ հիմքը ամրապնդելու, որ մեր մեծերի, նրանց ստեղծագործության, դրանք մեր երիտասարդներին փոխանցելու շնորհիվ կարողանանք արժեւորել եւ մեր մշակույթը պահել իրեն հարիր բարձր մակարդակի վրա: Կարող ենք ուրախանալ, հպարտանալ, որ մեր ծնողները հայ են, մեզ հայեցի են դաստիարակել, մենք էլ` նույն կերպ ենք մեր կյանքը կառուցում, բայց հայ կմնանք այն դեպքում, երբ մեր զավակներն էլ հայ կմնան, որովհետեւ հայը այն մարդը չէ ում ծնողներն են հայ, այլ` ում զավակներն են հայ:

Երեւանում նշել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակը

- Այսինքն` մրցանակաբաշխությունը նպաստում է ընդհատակից հանրությանը ճանաչելի դարձնել իրենց գործի գիտակ արվեստի մարդկա՞նց:

- Երբեմն անուններ ենք տալիս, որոնց այսօրվա սերունդը չի ճանաչում, բայց չէ՞ որ նրանք մեր ազգի մեծերն են: Իսկ եթե հարցնեք այսօրվա շոու-բիզնեսում տարբեր անհասկանալի երաժշտություն տարածողներին, բոլորը կճանաչեն: Բայց մենք աշխարհին դրանով չենք ներկայանում, դրանով չենք պահում մեր ինքնությունը: Ինչեւէ, դա չի նշանակում, որ մեր կազմկոմիտեն չի մտածում ընդհանրապես մրցութային վիճակ ստեղծելու, երիտասարդներին եւս արժեւորելու մասին: Դեռեւս ինչ ձեւաչափով առաջ կգնանք, փակագծերը չբացենք, բայց ամեն տարի հաստատ արժեւորելու ենք ամենամեծերին` լավագույններին: Հետագա տարիներին, երբ կունենանք նոր հովանավորներ եւ ավելի լայն հնարավորություններ, կանցնենք նաեւ մրցութային կարգավիճակի, որի շրջանակներում որոշակի պայմաններ հաշվի առնելով` մինիմում գործունեության տասը տարվա փորձը, մասնագիտական կողմնորոշումը, կարժեւորվեն նաեւ երիտասարդները:

«Նաիրի» փառատոնն իր մեջ ընդգրկում է նաեւ ծառատունկ, հուշարձանների հիմնում եւ թանգարան, մի փոքր կմանրամասնե՞ք:

- 3 ուղղությամբ ենք աշխատում` Հանքավանում ամեն տարի մայիսին անելու ենք անվանական ծառատունկ, յուրաքանչյուր ծառ ներկայացնելու է երաժշտական կոլեկտիվ, երաժշտական ընկերություն, որեւէ մի անսամբլ, անհատ մեծերի: Այս տարի այնտեղ արդեն 37 ծառ տնկվել է: Բացի այդ, տասը արձաններ են պատրաստվում` համապատասխան հարթաքանդակներով, բրոնզաձույլ, որոնք ներկայացնելու են հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները, անցած պատմությունը... Կլինի նաեւ նորակառույց շենք` բազմաթիվ սրահներով ու համերգասրահով: Առաջին հարկի սրահում հնարավորություն կտրվի ստեղծելու հայ երաժշտության պատմությունը փառաբանելու պատկերասրահ: Կլինեն երկլեզու ցուցանակներ` հայերեն եւ անգլերեն, որին մոտենալով` այցելուն կարող է կարդալ, ծանոթանալ հայ երաժշտության պատմությանը: Այնպես որ, աշխատանքները դեռեւս լայն ընթացք են ստանալու: Այս 3 հիմնական ուղղությունները հաշվի առնելով` որոշեցինք այգին նույնպես անվանակոչել «Նաիրի այգի-թանգարան»:

Ազգային ակադեմիական երգչախմբի 80 –ամյակը կամփոփվի հոբելյանական համերգով

 - Իսկ դրսից հյուրեր շա՞տ կունենաք:

- «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդեսը կայանալու է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում, որի կարեւորագույն միջոցառումներից մեկն է: ՀՀ սփյուռքի նախարարության գլխավորությամբ հրավերներ են ուղարկվել աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ հայ գործարարների, հայ համայնքների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, մշակույթի գործիչների, բժիշկների եւ այլ ոլորտի աշխատակիցների: Այս պահի դրությամբ 1600-ից ավելի հյուրեր կան` ԱՄՆ-ից գալիս է աշխարհահռչակ օպերային երգչուհի Էլլադա Չախոյանը, Ֆրանսիայից` Միշել Լեգրանը, երիտասարդ արդեն աշխարհահռչակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը... Մի խոսքով` կազմը բավական ընդգրկուն է:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА