ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրը դրդում է խեցգետիներին համարձակ փորձարկումների՝ սիրային հարցերում․ օրվա աստղագուշակ

10.08.2017 09:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրը դրդում է խեցգետիներին համարձակ փորձարկումների՝ սիրային հարցերում․ օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Որպեսզի սերը չմարի, զգացմունքները պետք է երբեմն-երբեմն թարմացնել: Նոր զգացողություններ, ծանոթություններ, ճամփորդություններ կամ էլ ռոմանտիկ զբոսանք՝ լուսնի տակ. այս ամենը կնպաստի դրան:

ՑԼԵՐ

Այսօր դուք կարող եք ձեզ շատ բան թույլ տալ, անգամ սեթեւեթանք՝ գործընկերների հետ: Այնպես որ, աստղերը հուշում են այսօր ժամանակ հատկացնել ռոմանտիկ ժամադրության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք հիշել ձեր անցյալի սխալները եւ սերերը, որպեսզի այլեւս չկրկնեք դրանք: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Օրը դրդում է ձեզ համարձակ փորձարկումների՝ սիրային հարցերում, որը ձեր սիրելին հիացմունքով կընդունի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր բացվելով եւ ընդառաջ գնալով աշխարհին, դուք հնարավորություն կունենաք նոր, խոստումնալից ծանոթություններ հաստատել, որոնք ձեզ բազում ռոմանտիկ զգացումներ կպարգեւեն: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր զուգընկերոջ վերաբերյալ ձեր դիտարկումները հնարավոր է սխալ լինեն, իսկ երկաթե փաստերը չեն օգնի ձեզ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրային ճակատում ժամանակավոր լռություն կտիրի: Ռոմանտիկ ժամադրության, նոր ծանոթությունների եւ նույնիսկ սեթեւեթանքների վերաբերյալ ձեր ծրագրերը կարող են մեկը մյուսի հետեւից խափանվել:

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղերը հուշում են, որ անձնական կյանքում ձեր ուժերի մեջ է իրականացնել այն, ինչ ծրագրել եք: Եվս մի փոքր, եւ դուք կհասնեք ձեր նպատակին: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր հումորները հեգնանք կամ ծաղրանք կպարունակեն: Ձեր զուգընկերը դժվար թե ցանկանա լինել այդ կատակների հերոսը: Այնպես որ, ավելի զգույշ եւ նրբանկատ եղեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր սիրելիի մեջ բոլորովին նոր բաներ հայտնաբերել: Դա կարող է ունենալ ամենադրական հետեւանքները ձեր հարաբերությունների համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք վերջապես կարող եք ձեր մաշկի վրա զգալ, թե ինչ բան է սերը առաջին հայացքից: Իրավիճակը ձեզ թույլ կտա բախվել հմայիչ եւ գեղեցկադեմ մեկի հետ, ինչն անսպասելի կլինի ձեր երկուսի համար:

ՁԿՆԵՐ

Օրը խոստանում է լի լինել հաճելի անակնկալներով, նոր ծանոթություններով եւ ռոմանտիկ հանդիպումներով: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА