ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շտապօգնության կանչերն ավելացել են

09.08.2017 02:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Շտապօգնության կանչերն ավելացել են

Բարձր ջերմաստիճանի մասին լուրերն ավելի մեծ խուճապ են առաջացնում քան հենց ինքը` շոգն է վտանգավոր: Ավելին` ըստ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, շտապօգնության կանչերի առումով անցյալ տարի նույն պատկերն է եղել, ինչի մասին նշեց «Իրավունքի» հետ զրույցում եւ մանրամասնեց.

– Եթե նախորդ շաբաթվա կանչերի քանակը համեմատում ենք այս շաբաթվա հետ, ապա այն, այո, մի փոքր ավելացել է: Բայց հիմնականում դիմում են սիրտանոթային հիվանդություններով պայմանավորված խնդիրներով, սուր շնչառական հիվանդություններով, ինչպես նաեւ ջերմող հիվանդները եւ տրավմաների դեպքում: Ընդհանրապես, միշտ շտապօգնությանն ավելի շատ դիմում են հիվանդները, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, եւ հիմա էլ է այդպես: Այնպես չէ, որ սա կապված է միայն շոգերի հետ:

Տիկին Ստեփանյան, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը նշել է, որ առաջիկա օրերին սպասվում են 41-42 աստիճան ջերմություն: Արդյոք հնարավոր կլինի վերահսկել իրավիճակը, թե՞ տեսնում եք աշխատանքները դադարեցնելու եւ արտակարգ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն:

– Չեմ կարծում, որ շոգը վտանգավոր է կամ կարող է խոչընդոտել աշխատանքի դուրս գալու համար: Ուղղակի, պետք չէ անմիջապես արեւի ճառագայթների տակ կանգնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА