ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վերացնել ոտքերի տհաճ հոտը. Մաշկաբան

08.08.2017 23:54 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես վերացնել ոտքերի տհաճ հոտը. Մաշկաբան

Ոտքերի գերքրտնարտադրությունը եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրները բավական հաճախ են հանդիպում` հատկապես տաք եղանակին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: «Ինքնին քրտինքը հոտ չունի: Տհաճ հոտի ի հայտ գալը միկրոօրգանիզմների, այդ թվում սնկիկների կողմից օրգանական նյութերի ճեղքման հետեւանք է: Քորը եւս սնկային հիվանդության ախտանիշ կարող է հանդիսանալ: Սնկիկները նորմայում հանդիպում են մաշկին եւ միայն նպաստավոր պայմաններում (տաք, խոնավ միջավայր) սկսում են բազմանալ` առաջացնելով մաշկի սնկային ախտահարում»:
Տհաճ իրավիճակից ազատվելու համար բժիշկը հորդորում է դիմել մասնագետի, ով համապատասխան հետազոտությունից հետո կտա միանշանակ պատասխան` նշված ախտանիշների պատճառների վերաբերյալ եւ համապատասխան բուժում կնշանակի: «Ցանկացած այլ միջոցների կիրառումը, առանց բժշկի խորհրդի, կարող է բերել հիվանդության առաջնային պատկերի աղավաղման, որը կբարդացնի հիվանդության ախտորոշումը»,- ընդգծեց Ս. Խաչատրյանը:
Դեղորայքային բուժմանը զուգահեռ կամ հետագայում կանխարգելման համար, մաշկաբանը խորհուրդ է տալիս.

- ոտքերը լվալ հակաբակտերիալ օճառով,
- գուլպաները պետք է լինեն միայն բամբակյա, դրանք պետք է փոխել ամեն օր,
- պետք է օգտագործել հատուկ միջոցներ` գերքրտնարտադրության դեմ պայքարելու համար
- մի քանի օր շարունակ չհագնել նույն կոշիկները:

Վերոնշյալը հնարավորություն կտա կանխել կամ նվազեցնել ոտքերի գերքրտնարտադրությունը, դրանով իսկ կանխելով սնկային ախտահարումը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА