ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յոթ նշան, որ ձեր ամուսինն այլ կնոջ մասին է երազում

08.08.2017 12:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Յոթ նշան, որ ձեր ամուսինն այլ կնոջ մասին է երազում

 

կանանց հետ է համեմատում

Նրանց հետ, ովքեր նրան իսկապես դուր են գալիս: Թեկուզ դրանք լինեն դերասանուհիներ, երգչուհիներ, հայտնի մարդիկ կամ պարզապես ընդհանուր ընկերներ, գործընկերներ:

2. Նա ձեզ խնդրում է փոխել ձեր ոճը

Հնարավոր է՝ նա ուզում է, որ դուք ավելի շատ նման լինեք այն կնոջը, որի մասին նա մտածում է:

3. Նա պոռնո է դիտում

Դա դավաճանություն տանող առաջին քայլն է: Շատերը կարծում են, որ դա վնասակար չէ, բայց պոռնոն տղամարդուն ստիպում է երեւակայել այլ կնոջ մասին եւ սխալ ակնկալիքներ ունենալ ձեր ինտիմ հարաբերություններից:

4. Նա փողոցում ուսումնասիրում է ուրիշ կանանց

Նա ոչ միայն նկատում է նրանց, այլեւ ակնհայտորեն ուսումնասիրում: Դա ոչ միայն անհարգալից է ձեր հանդեպ, այլեւ կարող է հետեւանքներ ունենալ:

5. Նա մշտապես հիշեցնում էոր ձեր ասածն իր համար օրենք չէ

Նա ասում է դա՝ ցույց տալու համար, որ ինքն է իր գլխի տերը, որ չեք կարող վերահսկել իրեն: Բայց առողջ հարաբերություններում տերեր կամ գլխավորներ չկան, միմյանց հանդեպ հարգանք կա:

6. Նա բաժանորդագրվել է այլ կանանց էջերին

Եվ նրանց լուսանկարներն ամենեւին էլ համեստ չեն: Դիտելով դրանք՝ նա հազիվ թե ձեր մասին է մտածում:

7. Նա սոցիալապես չափազանց ակտիվ է

Հիշեք, որ դավաճանողների 40%-ը զույգ է գտնում աշխատավայրում: Այնպես որ, եթե նա չափազանց շփվող է եւ լավ լեզու է գտնում բոլորի հետ, հատկապես՝ աշխատավայրում, մեծ է հավանականությունը, որ այնտեղ նա ինչ-որ մեկին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА