ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պրոստատիտ. անտեսել, թե՞ ոչ

08.08.2017 00:59 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պրոստատիտ. անտեսել, թե՞ ոչ

- Հարգելի բժիշկ, ախտորոշել են պրոստատիտ: Ի՞նչ վնաս այն կարող է հասցնել: 

Հարցին պատասխանում է  բժիշկ-ուրոլոգ, բ.գ.թ.,  դոցենտ ԴԱՎԻԹ ՖԱՆԱՐՋՅԱՆԸ.

- Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: 
Այս հիվանդության հիմնական նախանշաններն են՝ որովայնի ստորին հատվածի ցավերը, միզարձակման խանգարումները, սեռական ֆունկցիայի խանգարումը, դիսֆունկցիան, էրեկտիվ խանգարումները: Հիվանդության մասին կարող են վկայել տղամարդու կողմից նշվող թուլության զգացողությունը, հաճախ բարձրացող ջերմությունը: 
Պրոստատիտի զարգացման պատճառներն են՝

1. սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները
2. փոքր կոնքում լճացած երևույթները, որոնք առաջանում են հազվադեպ սեռական հարաբերությունների կամ էլ սեքսի բացակայության արդյունքում
3. նստակյաց կենսակերպը
4. օրգանիզմում նյութափոխանակության խանգարումները 
5. հորմոնալ հավասարակշռության խախտումները 
6. պարբերաբար սթրեսները
7. մրսածությունը

Պրոստատիտը կարող է զարգանալ այնպիսի հիվանդություններից հետո, ինչպիսիք են՝ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան, գրիպը, անգինան:
Այս հիվանդությունը ենթարկվում է դեղորայքային բուժման, հատկապես, եթե բուժումը սկսվում է դեռևս չբարդացած ժամանակ: Հիվանդությունը չպետք է աչքաթող անել, քանի որ կարող է հանգեցնել լուրջ բարդացումների, ընդհուպ մինչև անպտղության:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА