ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բնական միջոց՝ արյան մեջ տրիգլիցերիդների և շաքարի քանակը նվազեցնելու համար

08.08.2017 11:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Բնական միջոց՝ արյան մեջ տրիգլիցերիդների և շաքարի քանակը նվազեցնելու համար

Budetezdorovy.ru-ն գրում է, որ արյան մեջ տրիգլիցերիդների և շաքարի քանակը նվազեցնելու նպատակով կարող եք օգտագործել այս բնական միջոցը։ Այն պատրաստվում է ընդամենը երկու պարզ բաղադրիչից.

• դարչին
• մեխակ։

Այս երկու բնական միջոցները կօգնեն առանց օրգանիզմի համար կողմնակի ազդեցությունների՝ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն պատրաստելու համար հարկավոր է դարչինի 2 փայտիկ, 1 ճաշի գդալ մեխակ, 5 լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

1. Խառնեք բոլոր բաղադրիչները, սառնարանում պահեք 4-5 օր։ 5 օր անց կարող եք արդեն օգտագործել ըմպելիքը։ Օրական չափաքանակը 100 մլ է։
2. Ցանկալի է ըմպելիքն օգտագործել ամեն օր առավոտյան՝ քաղցած վիճակում։ Այս դեպքում արդյունքն ավելի արագ նկատելի կդառնա։
3. Ըմպելիքը հարկավոր է օգտագործել 10 օրվա ընթացքում, ապա 2 շաբաթով դադարեցնել ու վերսկսել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА