ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում մինջև տարվա վերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ

07.08.2017 13:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում մինջև տարվա վերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ

Օգոստոսի 7ին, ժամը 11:00-ին, «Բլից Ինֆո» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Միգրացիոն հարցերը Հայաստանի նոր կառավարության աշխատանքի կոնտեքստում» թեմայով: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Երևանում անցկացված սոցիալական հարցման արդյունքներն առ այն, թե վերջին վեց ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիներն ինչպես են տրամադրված երկիրն ընդմիշտ լքելու հարցին: Հասարակական ակումբի փորձագետները ներկայացրեցին այն հաջողությունները, որոնք վերջին 6 ամիսների ընթացքում կառավարությունը կարողացել է գրանցել ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատանքի արդյունքում:

Բանախոսներից Արման Ղուկասյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանում մինջև տարվա վերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ: «Այդ թվերը կանխատեսում են բոլոր հեղինակավոր փորձագետները: Մենկ կարծում ենք, որ նման ակնկալիքներ չեր կարող լինել առանց ՀՀ կառավարության աշխատանքի ԵԱՏՄ-ի շրջանակներում: Կառավարությունը կարողացել է գրանցել մի շարք հաջողություններ ԵԱՏՄ-ի շրջանակներում վերջին 6 ամիսների ընթացքում» - ասաց Ա.Ղուկասյանը: Բանախոսը նշեց, որ Հայաստանի արտահանումը վերջին 6 ամիսների ընթացքում կազմել է 21%,  մասնավորապես պատրաստի ապրանքների, ինչը նշանակում է, որ երկրում նոր աշխատատեղեր են ստեղծվում: Շրջանառությունը 2017 առաջին կիսամյակում կազմել է 12,8% ինչը բավականին խոստումնալից թիվ է կազմում: «Մենք վստահ ենք, որ կառավարության այսպիսի աշխատանքի արդյունքում մենք կարող ենք 2018 թ. ունենալ բնակչության աճ և արտագաղթի նվազում» - եզրափակեց Ղուկասյանը:

Ասուլիսին ներկա «Ժողովրդի ձայն» հասարակակն ակումբի այլ փորձագետ Ծովինար Կոստանյանն իր հերթին ներկայացրեց երևանաբնակների շրջանում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք վկայում են որ հարցվածների 72% չի պատրաստվում բնակություն հաստատել արտերկրում, 19% դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 9% հստակ պատասխանել է, որ պատրաստ է հեռանալ Հայաստանից:

Հաջորդ հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս ակնկալում են Հայաստանում բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում, 79% դրական պատասխան է տվել, 15% դժվարացել է հարցին պատասխանել, 6% էլ ասել է, որ որևէ բարեփոխում չի ակնկալում:

«Որպեսզի պարզենք, թէ հարցմանը մասնակցող ՀՀ քաղաքացիները ինչ գործընթացների հետ են կապում հնարավոր բարեփոխումների իրականացումը, այդ հարցը ևս նեռարեցինք հարցաշարի մեջ: Արդյունքում պարզվեց, որ հարցվողների գերակշիռ մասը – 62% հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության և 78% ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Իսկ ահա հարցվողների 26% այդ բարեփոխումների իրականացումը տեսնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման մեջ»,- ասաց Կոստանյանը

 

Կից ներկայացնում ենք գրաֆիկները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА