ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է հարկավոր մազերը լվանալ քացախով

06.08.2017 18:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ինչու է հարկավոր մազերը լվանալ քացախով

Fithacker.ru կայքը գրում է, որ խնձորի քացախի պարբերական օգտագործումը սպանում է գլխի մաշկի վրա գտնվող բակտերիաներն և արդյունավետորեն պայքարում թեփի դեմ։ Դա կօգնի մաքրել մազերն ու նրանց ծավալ հաղորդել։ Այն արդյունավետ միջոց է նաև մազաթափության դեմ պայքարում։ Ընդամենը հարկավոր է մազերը լվանալ խնձորի քացախով՝ խառնելով տաք ջրի հետ։

  • Ալիքավոր, հաստ և երկար մազերի դեպքում կես բաժակ քացախը խառնեք քառորդ բաժակ տաք ջրի հետ։ Այս դեպքում քացախը հարկավոր է օգտագործել 2 շաբաթվա ընթացքում 1 անգամ։
  • Ուղիղ, բարակ, կարճ մազերի դեպքում 1 ճաշի գդալ քացախը խառնեք 1 բաժակ տաք ջրի հետ։ Հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում 1 անգամ։
  • Քիմիական մշակման ենթարկված մազերի դեպքում կես բաժակ քացախը խառնեք 2 բաժակ տաք ջրի հետ։ Օգտագործեք ամսվա ընթացքում 1 անգամ։
  • Բնական, հաստ, գանգուր մազերի դեպքում 1 բաժակ քացախը խառնեք 3 բաժակ ջրի հետ։ Օգտագործեք 6-8 շաբաթվա ընթացքում 1 անգամ։

Արդյունքում.

  • Կկարգավորվի pH-ի մակարդակը,
  • Կհեռացվի մահացած մաշկը, կխթանվի մազերի աճը,
  • Կթուլացնի քորը, չորությունը, թեփոտումը,
  • Մազերը բնական փայլ կստանան։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА