ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարտոֆիլի օգտակար հատկությունները

07.08.2017 14:03 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կարտոֆիլի օգտակար հատկությունները

Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը  պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց:    Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր, նիացին, ֆոլաթթու, խոլին և ցինկ: Կարևոր է իմանալ, որ մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ (օրվա պահանջի 1%-ից պակասը): Առանձին հարց է ալֆա-ճարպաթթվի պարունակությունը: Այն օգնում է գլյուկոզան վերածել մաքուր էներգիայի: Կարտոֆիլի կեղևը պարունակում է ֆլավոնոիդ կվերցետին, որն օժտված է հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտի հատկությամբ:   Այսպիսով, կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը: Տվյալ միացությունը պահպանում է բջջային մեմբրանի կառուցվածքը, օգնում է նյարդային իմպուլսի հաղորդմանը, կլանում է ճարպը և իջեցնում է խրոնիկ բորբոքման մակարդակը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА