ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչու՞ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը»

05.08.2017 16:57 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Ինչու՞ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը»

 

Այսօր Թեհրանում տեղի կունենա երկրորդ անգամ Իրանի նախագահի պաշտոնում վերընրտված Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը,որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը...Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանն է,որ նախագահի մակարդակով ներկայացված կլինի Թեհրանում...Վրաստանի պահով ամեն ինչ ավելի քան պարզ է...Թեհրանի և Թբիլիսիի հարաբերությունները խորը չեն և վրացիները Իրանի հետ հարաբերություններում ավելի շատ հայացքները սևեռում են դեպի Վաշինգտոն...Սակայն Ադրբեջանի առաջնորդի Թեհրան չմեկնելը բացահայտ դեմարշ է Թեհրանին...Նախ,Ադրբեջանը աշխարհում երկրորդ երկիրն է Իրանից հետո,որտեղ իշխանությունը գտնվում է շիա-մահմեդականների ձեռքում...Բացի այդ,Բաքվում չեն զլանում անըդհատ հայտարարել ադրբեջանա-իրանական եղբայրության մասին...Սակայն Ռոհանի երդմնկալության արարողությունը բացահայտեց Իրանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բավական մեծ քանակությամբ խնդիրները,որի պատճառով էլ հարևան եկրի նախագահի երդմնալակությանը Բաքուն կներկայացնի ոչ թե Իլհամ Ալիևը,այլ Միլլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովը...

Հարց է առաջանում...Ինչու՞ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը...
1.Ադրբեջանի իշխանություններին դուր չի գալիս Իրանի էքսպանսիոնիստական հոգևոր քաղաքականությունը Ադրբեջանում...Դրա վառ օրինկաը 2015 թ-ի նոյեմբերի վերջին տեղի ունեցած "Նարդարանյան դեպքերն" էին... Ադրբեջանական իշխանությունները Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում բնակվող ծայրահեղական շիա մահմեդականներին հովանավորելու մեջ մեղադրեցին Իրանի իշխպանություններին...Բացի այդ Իլհամ Ալիևը հետապնդում է Ադրբեջանի "Իսլամական կուսակցության" անդամներին,որոնց կրկին հովանավորում է Թեհրանը...Ադրբեջանը բազմիցս է Իրանին մեղադրել իր ներքին գործերին միջամտելու մեջ...
2.Ադրբեջանը բացահայտ մեղադրում է Իրանին Արցախյան գոյամարտում և դրանից հետո Հայաստանին օգնելու մեջ...Ադրբեջանը նաև պահանջում է Իրանից միանալ Հայաստանի շրջափակմանը,որին ակտիվ մասնակցում է Թուրքիան...Թեհրանում հերքում են հայերին օգնելու մասին ադրբեջանցիների պնդումները և միևնույն ժամանակ հրաժարվում Հայաստանի շրջափակմանը միանալու Բաքվի հորդորներին՝ ևս մեկ անգամ ապացուցելով,որ Բաքվի պնդումներն այն մասին,որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հիմքեր ունի,տարրական ապատեղեկատվություն է,որի հեղինակները Բաքուն և Անկարան են...
Չնայած նրան,որ ՌԴ-ի,Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է երկաթուղային և ավտոմոբիլայն տրանսպորտային կապերի միավորման մասին՝"Հյուսիս-Հարավ" պայմանագիրը,Թեհրանն այնքան էլ չի շտապում այն կյանքի կոչել,որը բավական նյարդայնացնում է Բաքվին...Ինաի իշխանությունները գումար չեն տրամադրում այն իրականացնելուն,քանի որ դա հետաքրքրում է միայն Բաքվին...
3.Չմեկնելով Ռոհանիի երդմնակալությանը Իլհամ Ալիևը Արևմուտքին և ԱՄՆ-ն ցույց տվեց,որ նա խաղում է նրանց կանոններով՝ապագայում ակնկալելով ինչ-որ ադրբեջանամետ "շարժեր" Արցախյան հիմնախնդրի հարցում...
Իլհամ Ալիևը կարծում է,որ չմեկնելով Թեհրան նա շատ մեծ նվեր է անում նաև Իսրայելին,որը դարձել է Բաքվի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում և որին Իլհամ Ալիևը թույլատրել է Ադրբեջանի տարածքը դարձնել պլացդարմ՝ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում...
4.Շիա-մահմեդական Ադրբեջանի նախագահի չմեկնելը Իրանի նախագահի երդմնակալությանը նաև մեսիջ է Սաուդյան Արաբիային և վերջինիսկ կողմից ղեկավարվող սուննի-մահմեդական կոալիցիային,որը չի էլ թաքցնում իր հակաիրանական բնույթը...Սա պայմանավորված քայլ է Թուրքիայի հետ,որն այս պահին խաղում է իր սեփական խաղը և փորձում է ուժեղացնել իր դիրքերը "Քաթարյան ճգնաժամի" պատճառով պառակտված արաբական աշխահում... Այսինքն,Թուրքիան խաղում է Քաթարի օգտնին,որին պաշտպանում է նաև Իրանը,իսկ թուրքիայի հարավկովկասյան "կլոն" Ադրբեջանն այս պահին գերադասում է Էր Ռիադին և նրա կողմակիցներին հաճոյանալ...
Ադրբեջանի բռնապետի չմեկնելը Հասան Ռոհանիի երդմնակալությանն Թեհրանն անուշադրության չի մատնի...Իրանում բավական լավ տեղյակ են իրեն շիա-մահմեդական համարող Ադրբեջանի հակաիրանական բոլոր քայլերին...Թեհրանում լավ տեղյակ են Բաքվի,Արևմուտքի և Իրսյալելի որոշ հակաիրանական ծրագրերին՝սկսած Իրանում բնակվող թուրք-շիաներին օգտագործելու և Իրանի ներաքղաքական իրավիճակը լարելու ծրագրերից և Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելուց,որոնց հովանավորում է Բաքում,որը չի էլ թաքցնում այն, վերջացրած՝ Ադրբեջանի տարածքում մի քանի հարյուր հրեա ռազամական մասնագետների տեղակայումը,որոնք զբաղվում են հակաիրանական և լրտեսական գործունեությամբ...
Հակաիրանական այս խաղում Բաքվի մասնակցություջնը ծանր հետևանքներ կարող են ունենալ ալիևյան սուլթանության համար...
Ի դեպ,քիչ առաջ պարզ դարձավ,որ ազերների հոգևոր առաջնորդ Փաշազադեն,որն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ինչ-որ միջոցառման է մասնակցում Թեհրանում ևս կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը...


Հ.Գ .Ըստ իրանական ԶԼՄ-ների,Հասան Ռոհանիի երդմնակլությանը կմասնակցի 92 երկրների պատվիրակություններ..Նրանցից 8-ը՝ նախագահների մակարդակով,19-ը՝ խորհրդարանի ղեկավարների մակարդակով,11-ը՝ ԱԳՆ նախարարների մակարդակով, 35-ը՝ նախագահների հատուկ բանագնացների մակարդակով...

 

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА