ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաձորում անչափահաս է դանակահարվել

05.08.2017 14:43 ԻՐԱՎՈՒՆՔ
Վանաձորում  անչափահաս է դանակահարվել

Վանաձորում երեկ անչափահաս է դանակահարվել: 15-ամյա տղան կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել «Վանաձորի» բժշկական կենտրոն, սակայն հայտնել է, որ վնասվածքը ստացել է Վանաձորի թիվ 13 դպրոցի մոտ ընկնելու հետևանքով:

Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»ի տեղեկությունը հաստատել են նաև Քննչական կոմիտեից հայտնելով, որ փաստի առիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Անչափահասը տուժող է ճանաչվել և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության շարժառիթը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА