ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանի կառավարության կազմը 50 տոկոսով կփոխվի»

04.08.2017 17:20 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Իրանի կառավարության կազմը 50 տոկոսով կփոխվի»

 

Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան

Իրանի նոր կառավարության ձևավորման շուրջ քննարկումներն ավարտվել են, և ամենայն հավանականությամբ վաղը՝ Հասան Ռուհանիի երդմնակալության ժամանակ նախագահը կներկայացնի նաև նոր կառավարության կազմը:
Նոր կառավարության կազմում չեն ընդգրկվի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, որը միևնույն ժամանակ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, ինչպես նաև արդարադատության, էկոնոմիկայի և ֆինանսների, առևտրի, հանքերի և արդյունաբերության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, կրթության և դաստիարակության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարները:
Ամենայն հավանականությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվի ներկայիս կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարը կնշանակվի ներսից՝ պաշտպանության նախարարության համակարգից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА