ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվս 7 բանկ որոշել է դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից՝ ղեկավար Թոսունյանի հետ անհամաձայնության պատճառով. «Коммерсантъ»

06.08.2017 13:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվս 7 բանկ որոշել է դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից՝ ղեկավար Թոսունյանի հետ անհամաձայնության պատճառով. «Коммерсантъ»

Ռուսաստանում մի շարք վարկային կազմակերպություններ, ութ խոշոր բանկերին հետևելով, պատրաստվում են դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից։ Պատճառ է նշվում ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանի քաղաքականության հետ անհամաձայնությունն ու նրա՝ կամավոր կերպով պաշտոնից չհեռանալը, գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով խոշոր բանկերի թոփ մենեջերներին:

Թուրք գործիչը գյուլենականներին մեղադրում է հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ


Լրատվամիջոցը գրում է, որ Թոսունյանի քաղաքականության հետ չհամաձայնվողները մտադիր են անցնել «Ռոսիա» ասոցիացիա՝ այն արմատապես բարեփոխելով:


Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի ղեկավարը շարունակում է պնդել, որ ասոցիացիայում տեղի ունեցող իրադարձությունները պատճառ չեն ասոցիացիայում բարեփոխումներ անելու համար:


«Եվս մեկ անգամ կարող եմ ընդգծել՝ դա յուրաքանչյուր բանկի իրավունքն է։ Ցանկացած նման հեռացում, անկասկած, մեծ ափսոսանք է, սակայն մենք դեռ չենք պլանավորում ինչ-որ կերպ բարեփոխել մեր ասոցիացիան, իսկ ես կմնամ նախագահի պաշտոնում»,- ասել է նա։


Լրատվամիջոցի աղբյուրները նաև հայտնում են, որ ասոցիացիայից կարող են դուրս գալ ևս մի քանի բանկեր:


Ութ խոշորագույն ռուսական բանկերը՝ Сбербанк-ը, ВТБ-ն, ВТБ24-ը, Россельхозбанк-ը, Газпромбанк-ը, Альфа-банк-ը, «ФК Открытие»-ն ու Бинбанк-ը հուլիսին հայտնել են Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից դուրս գալու մասին՝ մի շարք հարցերի, այդ թվում՝ բանկային ոլորտը «մաքրելու» վերաբերյալ Կենտրոնական բանկի գործունեության հետ կապված ասոցիացիայի դիրքորոշման պատճառով:

Բանկերի անհամաձայնությունն առաջացրել են այս տարվա մարտին ասոցիացիայի համագումարում ներկայացված տարեկան զեկույցում պարունակող մի շարք կետերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА