ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավթի համաշխարհային գները նվազում են

04.08.2017 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են,- հայտնում է «Gazeta.ru»-ն: Նյու Յորքի առևտրային (NYMEX) բորսայում «WTI» տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 0.20 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 48.93 դոլար: Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով ընկել են 0.17 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 51.92 դոլար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА