ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ` օգոստոսի 4-ի համար

04.08.2017 11:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ` օգոստոսի 4-ի համար

Խոյ.Այս օրը կանցնի հանգիստ եւ առանց լուրջ իրադարձությունների: Թայմ աուտ վերցրեք եւ զբաղվեք այնպիսի գործերով, որոնք չափազանց մեծ ուշադրություն, պատասխանատվություն եւ լրջություն են պահանջում: Հոգատարություն ցուցաբերեք հարազատների հանդեպ եւ մի վախեցեք ծանրաբեռնվածությունից: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում դրամական ծախսեր կատարեք:

 

Ցուլ. Ուսուցչի դեր ստանձնելուց խուսափեք եւ ձեր կարծիքը մյուսներին մի փաթաթեք: Դուք հնարավոր է չլսեք բերված փաստարկները այն պատճառով, որ չուզենաք այլոց կարծիքներ լսել: Եթե նոր առաջարկներ ստանաք, ապա նախ ժամանակ խնդրեք եւ մտածեք, գնահատեք հեռանկարները մինչ պատասխանելը: Այսօր պետք է խնայել նյարդերը:

 

Երկվորյակ. Գործերի գրաֆիկում, որոնք այսօրվա համար եք նախատեսել կատարել, ազատ տեղ չի մնա: Եթե ինչ որ մեկը փորձի խախտել ձեր պլանները, ապա ամեն գնով փորձեք խուսափել նման մարդու հետ հանդիպելուց կամ խոսելուց: Ուժերը խնայեք, առողջությունը եւ նյարդերը՝ նույնպես:

 

Խեցգետին. Դուք լի եք վճռականությամբ եւ գործելու եռանդով: Կհասնեք բոլոր այն նպատակներին, որոնք այսօրվա համար դրել եք ձեր առաջ: Հրաժարվեք ժամանցային, աղմկոտ վայրեր այցելելուց: Հարաբերությունների պարզելու համար այնքան էլ լավ ժամանակ չէ:

 

Առյուծ. Դուք կարող եք դրսեւորել ձեզ որպես լավ ստրատեգ եւ համոզել, որ ճիշտ եք: Շատ բաներ ձեզ հասանելի կլինի շատ ավելի հեշտ, քան մյուսներին: Ձեր սրտին մոտ գործ արեք այսօր: Եթե խոշոր գնումների ցանկություն ունեք, ապա մի հետաձգեք:

 

Կույս. Այս օրը բարենպաստ է ինչպես մասնագիտական գործունեության համար, այնպես էլ անձնական հարաբերությունների: Հաջող ժամանակ է սիրելիի հետ հարաբերությունները նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Միայնակ կույսերը կկարողանան ծանոթանալ իրենց հոգեկից մարդու հետ:

 

Կշեռք. Օրը հաջող է նոր նախաձեռնությունների եւ նոր գիտելիքների համար: Եթե ինչ որ մեկը ձեր օգնության կարիքը կունենա, ապա նախ իմացեք, թե ինչ է պետք անել, նոր միայն գործեք, որպեսզի տհաճ իրավիճակում չհայտնվեք: Ընտանեկան կյանքում եւ սիրային հարաբերություններում չպետք է մոռանալ, որ ձեր կարիքն ունեն:

 

Կարիճ. Եթե լավ ֆիզիկական եւ մտավոր վիճակում եք, ապա կկարողանաք ցանկացած խոչընդոտ հաղթահարել եւ ապացուցել շրջապատին, որ կարող եք շատ բանի հասնել: Սակայն այսօր զգոն եղեք ձեր արտահայտություններում: Կարող եք ակամա հարվածել ինչ-որ մեկի շահերին կամ պարզապես վիրավորել սիրելի մարդուն:

 

Աղեղնավոր. Փորձեք հեռու վանել ձեզանից այն բոլոր մտքերն ու մարդկանց, որոնք ձեզ անհանգստություն եւ անհարմարություն են պատճառում: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ եւ այն գործերին, որոնք սրտամոտ են ձեզ: Հապճեպ որոշումներ մի կայացրեք: Բարդ հարցերով զբաղվելը այսօր ավելի լավ է հետաձգել: Կարող եք ապագայի պլաններ կազմել, սակայն հիշեք, որ դրանք դեռ վաղ է կյանքի կոչելը:

 

Այծեղջյուր. Այսօր դուք կարող եք հանդես գալ որպես ծանրախոս զրուցակից եւ, օրինակ, մի պնդեք ձեր կարծիքը նույնիսկ այն հարցերում, որոնցում մասնագետ չեք կամ չեք տիրապետում: Այդ պատճառով կարող է վեճերի մեջ հայտնվեք: Սակայն օրը հաջող է սիրային հարցեր լուծելու համար:

 

Ջրհոս. Եթե որեւէ հանձնարարության կատարմանը մոտենաք առանց ավելորդ շտապողականության եւ նախքան գործի անցնելը, ամեն բան լավ ծանրութեթեւ անեք, ապա լավ արդյունք կստանաք: Չհաջողված գործերին անդրադարձեք ավելի ուշ: Այս օրը բարենպաստ է խանութներ գնալու եւ գնումների համար:

 

Ձուկ. Այս ժամանակահատվածը հարմար է գործերից զերծ մնալու համար: Հատկապես խուսափեք լուրջ եռանդ պահանջող գործերից: Ամեն մի գործ պետք է արվի մանրամասնորեն եւ առանց շտապելու: Եթե միայնակ եք, ապա մի մերժեք ուրախ, ժամանցային որեւէ հրավեր: Հնարավոր են նոր եւ խոստումնալից ծանոթություններ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА