ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարերային աղետներից տուժած հողօգտագործողներին կզիջեն սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները

03.08.2017 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տարերային աղետներից տուժած հողօգտագործողներին կզիջեն սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր տարերային աղետների հետևանքների վերացմանն ու պետական աջակցությանը: 

«Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ ու վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից, տուժած համայնքների , հողօգտագործողների պետական աջակցության հնարավոր տարբերակներ»,- նշեց նա

Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի նախագահին ու բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների, հողօգտագործողների զիջելու նպատակով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА