ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 3-ի օրվա աստղագուշակը

03.08.2017 12:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օգոստոսի 3-ի օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին աստղերն աջակցություն են խոստանում վերջին պահին: Մինչ գիշեր չարժե այս կամ այն սցենարն ավարտված համարել, քանզի միանգամայն հնարավոր է իրադարձությունների անսովոր շրջադարձ: Իրավիճակից անսպասելի ելք կարող է գտնվել հանգամանքների յուրօրինակ դասավորության կամ ձեր հնարամտության շնորհիվ: Բացառված չէ, որ ստիպված լինեք դիմել առաջադրանքի լուծման ոչ պաշտոնական ճանապարհի:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել իրադրությունը և ժամանակին անհրաժեշտ շտկումներ մտցնել գործողությունների ծրագրում: Օրը ճարպկություն և հեռատեսություն է պահանջում: Օգտակար կլինի պահեստային սցենար ունենալ: Կրիտիկական պահին ցանկալի է հրաժարվել դանդաղկոտությունից և պահպանողականությունից, շատ ավելի մեծ օգուտ կբերի համարձակ անսովոր քայլը: Նոր գործերի անցնել այսօր խորհուրդ չի տրվում:

Երկվորյակ

Այսօր աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս մնալ գործընկերոջ ստվերում կամ իրադարձությունների ետնաբեմում: Եթե մարդը, ում վստահում եք, իրեն տարօրինակ և անկանխատեսելի է պահում, իմաստ ունի սպասել վերջնական արդյունքին. շատ հնարավոր է, որ ուրիշների ոչ տիպիկ արարքները ենթարկվում են ձեզանից թաքնված տրամաբանության: Անցանկալի է ցանկացած նախաձեռնություն՝ հատկապես համատեղ:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել կանոնները և ցանկացած գործ հասցնել ավարտին, ինչը ստեղծված հանգամանքներում կարող է ամենահեշտ առաջադրանքը չլինել: Հնարավոր է խճճվածություն տարբեր մակարդակներում, արդյունքի անորոշություն: Բացառված չեն բյուրոկրատական քաշքշուկները: Կարող են իրենց մասին հիշեցնել ձեր կամ ուրիշի թերացումները: Չարժե ձեզ վրա հավելյալ պարտականություններ վերցնել:

Առյուծ

Օրը հաջող է այն Առյուծների համար, որոնք ամեն ինչում գերադասում են հետևողականությունը: Չնայած գայթակղություններին՝ այսօր ավելի լավ է գնալ մինչև վերջ. չփոխել գործողությունների ծրագիրը, չդավաճանել ձեր իդեալներին: Հակառակ դեպքում՝ ձեր ջանքերի փայլուն արդյունքը կարող է լղոզված դառնալ: Չարժե առիթ տալ, որ ձեզանում կասկածեն մտերիմները և նրանք, ովքեր ձեզ հավատում են: Ցանկալի է ընդօրինակման առարկա մնալ երեխաների համար:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել ցանկացած ակտիվ գործողություն, այդ թվում՝ համագործակցություն ենթադրող: Այսօր չարժե հույսը դնել ուրիշների վրա, պայմանագիր կնքել, դիմել միջնորդի օգնությանը: Լավագույն պահը չէ ընտանեկան, ամուսնական, ժառանգական հարցերով խորհրդատվությունների և որոշումների համար: Հնարավոր է չնախատեսված ոչ միանշանակ իրադարձություն մերձավոր շրջապատում:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում մեկնել կարևոր ուղևորությունների՝ հատկապես հեռավոր: Սկսած ճանապարհորդությունը, ընդհակառակը, արժե հասցնել ավարտին. տեղաշարժերի կամ թյուրիմացությունները հարթելու ընթացքում կարող եք լիքը հետաքրքիր բան հայտնաբերել: Բացառված չէ, որ անսովոր իրավիճակում անսպասելի կողմից տեսնեք մարդուն, ում լավ եք ճանաչում: Արդյունքում օրը կարող է համալրումներ անել ձեր մասնագիտական կրթության մեջ:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ճակատագրական քայլերից և կարևոր որոշումներից: Չարժե մասնակցել խոշոր խաղադրույքներով լուրջ խաղերի. շահումը կախված կլինի ոչ թե ձեր ունակություններից, այլ կույր պատահականությունից: Չարժե ֆինանսական, մասնագիտական կամ իրավաբանական օգնության դիմել. ուրիշի խոստումները կարող են արդյունքում չկատարվել, իսկ ձեր միջոցները կարող են անօգուտ վատնվել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին մինչ գիշեր կարող են հետապնդել ծանոթ տատանումները և գայթակղությունները: Բացառված չեն հիասթափությունները և սեփական ճշմարտացիության նկատմամբ կասկածները, հնարավոր է անվստահություն սեփական հեղինակության, կարգավիճակի կամ անվտանգության նկատմամբ: Եթե կայունություն եք փնտրում, ձեզ չի բավականացնի հարմարավետությունը, սակայն կարող եք հաճույք ստանալ, եթե ձեզ հետաքրքրում են հանելուկները:

Այծեղջյուր

Այսօր Այծեղջյուրներին դժվար է որևէ բանում լիակատար վստահություն ունենալ: Աստղերը հուշում են, որ այսօրվա տրամադրությունները հակասական են և ոչ հարատև, գաղափարներն էքսցենտրիկ են, աճում է ճանապարհից շեղվելու, ուրիշի ազդեցության տակ ընկնելու հավանականությունը: Հնարավոր է տատանվեք մի քանի տարբերակների միջև: Իրադարձությունների անսովոր շրջադարձը կարող է ոչ ստանդարտ զգացմունքային արձագանք առաջացնել:

Ջրհոս

Ջրհոսները կարող են հաճույք ստանալ ընթացիկ պահից: Այսօր չարժե որևէ տեղ շտապել, փոխել մարտավարությունը, նոր նախագիծ սկսել: Կարելի է հյուր այցելել, ոչ պաշտոնական հանգամանքներում շփվել համախոհների հետ: Օրը տրամադրում է ներողամտության և ընկերասիրության, ստիպում է ներել վիրավորանքները, ավելի հանդուրժող լինել ուրիշների թերությունների և տարօրինակությունների նկատմամբ: Նվաճումները կարող են մղել հեռուն գնացող ծրագրերի կազմման:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ծրագրերի հաստատումից և խոստումներ տալուց: Այսօր ապագան կարող է երևալ ֆանտաստիկ լույսի ներքո, հնարավոր է դրական պահերը չափազանցելու, իսկ բացասականները պակասեցնելու հակում: Արժե ձեզ ավելի շատ ժամանակ տալ մասնագիտության, բնակարանի, կրթություն ստանալու սխեմայի ընտրության համար: Չարժե շտապել նոր պաշտոնի անցնելու, կարևոր գաղտնիքները հրապարակելու հարցում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА