ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆՈՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑ

02.08.2017 21:35 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆՈՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խախտեց իր հերթական նախընտրական խոստումը: Ժամանակին, նախընտտրական փուլում նա խոստանում էր, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ն այլեւս քիթը չի խոթի այլ պետությունների ներքին գորերի մեջ: Բայց ահա երեկ Թրամփը հայտարարեց. «Ազգային հիմնադիր ժողովի ընտրությունները կողծելու միջոցով բացարձակ իշխանությունը գրավելու հետ կապված Մադուրոյի երեկվա գործողությունները լուրջ հարված են դեմոկրատիային մեր կիսագնդում: Մադուրոն ոչ թե պարզապես վատ առաջնորդ է, հիմա նա դիկտատոր է»:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐՏՔԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Խոսքը Վենեսուելայի նախագահի մասին է, ավելի կոնկրետ՝ այն լարվածության, որ վերջին ժամանակներս նկատվում է այդ երկրում: Ավելի կոնկրետ, այդ երկրում տեղի է ունենում Օբամայի ժամանակներում այդքան սովորական դարձած «գունավոր հեղափոխության» փորձ, որի ընթացքը, մեղմ ասած, կազմակերպիչների համար հաջող չէ: Եվ ահա ստիպված էր խաղի մեջ մտնել «ամենածանր հրետանին», եւ Թրամփի համար Մադուրոն դարձան նույնպիսի բռնապետ, ինչպիսին Օբամայի համար, ասենք, Բաշար Ասադն էր: Նույն «ծանր հրետանու» բաղադրիչներից է նաեւ Բրիտանիան, որի ԱԳ նախարար Ջոնսոնն էլ Թրամփի հետ միաժամանակ հայտարարեց. «Վենեսուելան գտնվում է կատաստրոֆայի շեմին, եւ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը պետք է կանգ առնի, քանի դեռ շատ ուշ չէ»:
Վենեսուելան ընդամենը օրինակ էր, եւ կարելի է մի շարք այլ կոնկրետ փաստեր ներկայացնել, որոնք հուշում են, թե Թրամփն իրնչպես է կամաց-կամաց գնում Օբամայի հետքերով: Ընդ որում, միգուցեեւ ակամա, թեեւ դա բան չի փոխում: Ամեն դեպքում, այն երերուն վիճակը, որում հայտնվել է Թրամփը, նրան այլ տարբերակ չեն թողնում: Առավել եւս, որ ամենածխանր հարվածները, որոնք նրան կուղղվեն, դեռ առջեւում են: Այդ թվում՝ ֆինանսական բնույթի:
Այսպես, օրերս «Global»-ը ուշագրավ փաստեր ներկայացրեց՝ կապված ամերիկյան պետական եւ համախառն պարտքի հետ: Այսպես, ամերիկյան պետության, ֆեդերալ ու տեղական կառույցների եւ բնակչության համախառն պարտքը գերազանցել է 41 տրիլիոն դոլարը: Այլ կերպ ասած, ամերիկյան յուրաքանչյուր տնային տնտեսություն կամ ընտանիք պարտք է մոտ 330 հազար դոլար: Այն դեպքում, երբ, ըստ աղբյուրի, 1980թ.-ին այդ երկու ցուցանիշները 3 տրիլիոն եւ մոտ 38,5 հազար դոլար էին: Եվ սա՝ առանց կորպորատիվ պարտքերը հաշվի առնելու, որոնցով հանդերձ համախառն պարտքը, տարբեր գնահատականներով, կկազմի 60-70 տրիլիոն դոլար: Մի խոսքով՝ «ԱՄՆ-ն ապրում է պատմության մեջ ամենախոշոր «պարտքային պղպջակի» մեջ»,- ամփոփում է պարբերականը:
Ամերիկյան գերբարձր պետական եւ համախառն պարտքի մասին տվյալները, ինչ խոսք, նորություն չեն: Թրամփն եւս նախընտրական ժամանակներում հաճախ է իր քարոզչության շեշտը դրել այդ փաստի վրա՝ քննադատելով գործող իշխանություններին եւ խոստանալով՝ սկսել պետպարտքի կրճատում: Եվ հենց դա է, որ նրա մոտ, կարծես թե, գոնե ներկայումս չի ստացվում: Թրամփի պաշտոնավարման օրոք պետական ֆինանսական գերատեսչությունը փորձում էր բյուջետային դեֆիցիտը ֆինանսավորել տարբեր  աղբյուրների հաշվին: Բանց ահա օրերս ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին տեղեկացրեց, որ այս տարվա երրորդ եռամսյակի համար պետպարտքն ավելացրել են 96 միլիարդ դոլարով, որը կբավարարի մինչեւ հակտեմբեր ֆինանսավորում իրականացնելու համար: Տարվա մնացած ժամանակահատվածում կպահանջվի եւս 240 միլիարդ, մոտ 360 միլիարդ էլ՝ գալիք  տարվա սկզվնական ամիսների համար: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հերթական անգամ Կոնգրեսը պետպարտքի նվազագույն շեմը առնվազն 500 միլիարդով բարձրացնելու որոշում կայացնի: Եվ եթե դա սեպտեմբերի ընթացքում չարվկի, ապա հոկտեմբերից պետությունը չի կարողանա ֆինանսական պարտավորությունները կատարել:

ՀԵՐԹԱԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ
Ներքին քաղաքական քաղաքական լարվածությունը, որն, թեկուզեւ՝ արհեստականորեն, բայց՝ փաստացի ձեւավորվել է Թրամփը շուրջ, մի կողմից՝ նրան որեւէ հնարավորություն չի տալիս գնալ այնպիսի աղմկոտ եւ ցավոտ քայլերի, ինչպիսին է պետական ծախսերի ոչ միայն կտրուկ, այլ նույնիսկ՝ մասնակի կրճատումն ու այդ հաշվին՝ պետպարտքը գոնե ներկայիս մակարդակին պահելը: Իսկ ներկայիս ծախսերի պարագայում՝ նա ստիպված է լինելու պարքը ավելացնել օբամայի ժամանակների տեմպերով՝ տարեկան մոտավորապես 1 տրիլիոն դոլարով: Այն տարբերությամբ, որ Օբաման նախագահի պաշտոնը ստանձնեց 10.63 տրիլիոն դոլար պետքարտքով, որը ամերիկյան ՀՆԱ-ի կեսի կարգի էր: Բայց հանձնեց, երբ պարտքիվերին շեմը սահմանվել էր 19.8 տրիլիոն, այսինքն՝ ՀՆԱ-ի 105 տոկոսը: Եվ հետագա ավելացումը, բնական է, նախ Թրամփի համար է «մարսելը» դժվար լինելու: Նա, թերեւս, պարտքի վերին շեմն  ավելացնելու հարցում էական խնդիր  չի ունենա. ամերիկյան քաղաքական էլիտայի ամենավերին օղակները հենց դոլար տպելու եւ պետությանը պարտք տալու հաշվին է «կատաղի փողեր» աշխատում, այսինքն՝ Թրամփի առաջ մի շարք պայմաններ դնելով հանդերձ, ի վերջո կգնան այդ քայլին: Բայց հենց դա է, որ ծանր հարված է դառնում Թրամփի խոստացած ողջ տնտեսական քաղաքականության համար: Ի վերջո նա խոստանում է ամերիկյան տնտեսության արագ աճ: Սակայն հենց պետպարտքի ավելացումն էր, որ Օբամայի օրոք ամերիկյան իրական տնտեսությանը եւ հատկապես՝ արտադրությանը ստիպեց գնալով արագացող տեմպերով այլ երկրներ «քոչել»: Որոշակի կայունացում նկատվեց միայն արտադրությանը նպաստող քայլեր կատարելու մասին Թրամփի խոստումների շնորհիվ¤ Ու հիմա, եթե այդ «տնտեսական արտագաղթի» հիմնական պատճառ հանդիսացող պետպարտքի ավելացումը չի փոխվում, ավելին՝ շարունակվում է երբեմնի տեմպերով. այդ «արտագաղթը», ըստ բազում հեղինակավոր փորձագետների, կտրուկ կակտիվանա: Առավել եւս, եթե հաղթահարվի 20 տրիլիոն դոլարի գերհոգեբանական շեմը:

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ
Նկատենք նաեւ, որ ամերիկյան պետպարտքի ավելացումը Թրամփին պարտադրում է՝ նաեւ արտաքին արենայում գնալ Օբամայի հետքերով: Այսպես՝ գնալով միայն խորացող ամերիկյան պարտքը հիմնական հարվածը հասցնում է հենց դոլարի արտաքին հեղինակությանը. իրականում ո՞վ կցանկանա օգտվել մի երկրի արտարժույթից, որն  ապրում է «պարտքային պղպջակում», որի ամեն մի ընտանիք միջինը 330 հազար դոլար պարտք ունի: Ընդ որում, անհուսալի պարտք, քանի որ այդ քանի որ անգամ ԱՄՆ-ի կարգի բարեկեցիկ երկրի միջին վիճակագրական ընտանիքն այդ գումարը երբեք չի ունենա, որ վերադարձնի: Մնում է նորից Օբամայի ժամանակներից ստանդարտ դարձած վերջին միջոցը՝ հեղինակություն պարտադրել ուժային մեթոդներով, որի տարատեսակներից մեկն էլ «գունավոր հեղափոխություններն» են: Եվ պատահական չէ, որ Թրամփի աչքին, օրինակ, Վենեսուելայի կարգի նավթային գերհզոր պետության ղեկավար Մադուրոն դարձավ դիկտատոր:
Չնայած հասկանալի է, որ խնդիրը Վենեսուելան չէ: Պարզապես նավթային մյուս երկրներից Սաուդյան Արաբիան, պայմանավորված նաեւ Մերձավոր Արեւելքի ներկայիս քաղաքական պատկերով, ներկայումս արդեն ԱՄՆ-ի համար երբեմնի հավատարիմ դաշնակիցը չէ: Ավելին, ռուսների հետ գնում է տարաբնույթ նավթային պայմանավորվածությունների: Իսկ դա կայունացնում է համաշխարհային գները՝ հնարավորություն չտալով ԱՄՆ-ին՝ տնտեսական առումով ծնկի բերել ՌԴ-ին: Իսկ Վենեսուելայի նավթը համաշխարհային գների վրա ազդելու հարմար գործիք կարող է դառնալ: Գումարած նաեւ ռուսական եւ իրանական էներգետիկ հատվածներին հարվածող վերջին պատժամիջոցները, եւ հարվածն իրոք կարող է ծանր լինել Մոսկվայի համար:
Բայց կաշխատի՞ այդ մեխանիզմը: Վենեսուելայի «հեղափոխությունը» դեռ առաջ չի գնում. աշխարհն արդեն սովորել է «գունավոր գործընթացների» դեմ պայքարել: Հակառուսական էներգետիկ պատժամիջոցներն էլ, պարզվեց, որ հարված են ոչ միայն ռուսների, այլ նաեւ՝ եվրոպացիների  ու ամերիկյան նավթային ընկերությունների համար:
Վերջապես, Վաշինգտոնը ստիպված է ծանր պայքար մղել նաեւ Չինաստանի դեմ, եւ արդեն սկսել է նախապատրաստել նաեւ հակաչինական պատժամիջոցների փաթեթներ: Սրա իմաստն էլ է հասկանալի. ուր որ է, կարող է ավարտվել սիրիական պատերազմը, որից շատ չանցած փաստացի կսկսի գործել «Մետաքսի ճանակարհի» հարավային ուղղությունը: Թե դա ինչ ծավալի բեռների շարժ ամերիկյան վերահսկողության ծովային ուղիներից կտեղափոխի ցամաք, ինչպիսի հարված կդառնա  դոլարային առեւտրի համար, վաղուց է հաշվարկված եւ արդյունքները ԱՄՆ-ի համար ծանր են...
Հենց այս հետեւանքներից խուսափելու համար էր ժամանակին նույն Թրամփն առաջարկում՝ լեզու գտնել ռուսների եւ չինացիների հետ: Ամերիկյան էլիտան չցանկացավ: Դե, ուրեմն, կմնա վերջին միջոցը՝ գնալ մեծ պատերազմի կամ էլ՝ թուլանալ եւ բավականություն ստանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА