ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՇՏՊԱՆԸ` ՊԱՇՏՊԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

01.08.2017 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊԱՇՏՊԱՆԸ` ՊԱՇՏՊԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ


(ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ Է ՍԿՍՎԵԼ, ՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ)
Էս ինչ զուլում երկիր ա, ժողովուրդն իր իրավունքը պաշտպանելու համար դիմում է փաստաբաններին, իսկ փաստաբանները` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին:
***
ԲԱՇԱՐՆ ՈՒ ԱՆԲԱՇԱՐԸ
(ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԱՄԵՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՇԱՐ ԲԱՇԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Հայաստանի եզդիների առաջնորդի` անբաշար Էրդողանը Թուրքիայում ձերբակալել է Աշոտ Բադալյանին:
***
ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ
(ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊԻ ԿՈՂՄԻՑ «ՀԵՑ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ  160 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԵՏ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ)
Հայաստանում տնտեսական վիճակն այնքան է վատացել, որ «Տաշիր գրուպը» իր ունեցվածքն էլ է սկսել գրավ դնել, վարկ վերցնել:
***
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՄԺԸ
Օդեսայից հայտնում են, որ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է Պորոշենկոյին, գոնե գյուղացիության կարգավիճակ տա, որ առայժմ յոլա գնա:
***
ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿՐԵԴՈՆ
44444

***
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԳԸ
(ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԷԼ ՉՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– ԾՏռ ՈՊՐպր վպ ՊՏՎ Ռ վպ ցսՌՓՈ, ՎՏռ ՈՊՐպր հՏՉպՑրՍՌռ հՏþջ…
**
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆԸ
Սյունիքի մարզի Վերին Խոտանան եւ Ներքին Հանդ համայնքներից հայտնում են, որ վարչապետի հանձնարարությամբ արդեն կայացրել են ավագանու նիստերը, որոնց ընթացքում ավագանու անդամները սկզբունքորեն դեմ չեն եղել վարչապետի պահանջի շրջանակներում նմանվել Նյու Յյորքին եւ Վաշինգտոնին ու դառնալ չեմպիոն համայնքներ… Մնում է բյուջեներն էլ համապատասխանեցնեն ու պըրծ…
***
ՎՀՈՒԿՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔ
(«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍՈՎ», ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Զարուհի Փոստանջյանը քաղաքական դաշտի վհուկներին չի ոչնչացնում, այլ ԽՏքպռ ըպրրՎպՐՑվօռ-ներին: 
**
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ
(ՎԱՅՈՑ ՁՈՐԸ ՏՈՍԿԱՆԱՅԻ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Ըստ գյուղատնտեսների` հնարավոր է Վայոց ձորը վերափոխել ագրարային Տոսկանայի, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է սիցիլիական ավանդույթներով հարուստ Լիսկայի Սյունիքն էլ վերափոխել…
**
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА