ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.08.2017 22:05 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Ահա եւ «Ընտանեկան բռնության մասին»` մեր երկրին, մեղմ ասած, ոչ հարիր եւ ընտանիքաքանդ օրենքի եւս մեկ լոբբիստ` «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ: Մեկնաբանելով Արմավիրի մարզպետի խորհրդականի` լրիվ սաֆարովյան տարբերակով քնած ժամանակ կացնով սպանվելու հանգամանքը` սույն կերպարանքը զարմանալիորեն էլի ամեն ինչի մեղավոր համարում է տղամարդուն. «Կինը դիմել է ինքնադատաստանի, քանի որ պետությունը նրան չի պաշտպանել: Ընտանեկան բռնության քննվող գործերն ապացուցում են, որ պետությունը չի կատարում իր դրական պարտականությունը եւ չի պաշտպանում կանանց բռնությունից: Այնպես որ, տեղի ունեցածը ինչ-որ իմաստով նաեւ բնական է: Երբ չի գործում օրենքը, մարդիկ դիմում են ինքնադատաստանի»: Մի՛ զարմացեք, այսպիսի «փաստարկներ» դեռ շատ եք լսելու` հիսթերիկ առոգանությամբ, հակառակ տեսակետ ունեցողների բերանը ծեփելու եւ ցանկացած գնով ընտանիքի ներքին գործերին միջամտություն ապահովող եւ երեխաներ խլելու համար պայմանններ ստեղծող օրենքն ընդունելու համար:
Ի դեպ, քանի որ խոսք եղավ մեր ընտանեկան գործերի մասին, ապա ներկայացնենք եւս մեկ զարմանալի դեպք: 36-ամյա Ավետիք Ն.-ն դիմել էր ոստիկանություն, քանի որ բժշկի մոտ գնացած կնոջից SMS էր ստացել, որ իրեն չսպասի, քանի որ պատրաստվում է ինքնասպան լինել: Զարմանալիորեն պարզվել է, որ կինը, լրիվ անզգույշ լինելով սոցիալական ցանցերում, ՎԿոնտակտե սոցցանցի օգտատեր ԱԼԲԵՐՏ Ք.-ի կողմից հաղորդագրություն էր ստացել, որ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ կտարածի, եթե չստանա 1500 դոլար: Եվ փոխանակ այդ շանտաժիստ տականքի հարցերը լուծելը վերապահեր ամուսնուն, ամուսնուց թաքուն շանտաժիստին հասցրել էր վճարել 1160 դոլար, սակայն շանտաժիստը շարունակել էր իր գործողությունները: Ու հիմա ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում շանտաժիստին հայտնաբերելու համար, չնայած պարզ տրամաբանությունը հուշում է, որ ամուսինը թերեւս ավելի շուտ դրան հայտնաբերի: 
Իսկ հիմա` զարմանալի եւ զվարճալի տեղեկություն: Դուք կպատկերացնե՞ք ցույց` ի պաշտպանություն ԿԱՐՃԱՓԵՇ կիսաշրջազգեստների: Մի՛ զարմացեք, Ստամբուլում հարյուրավոր կանայք փողոց են դուրս եկել, որպեսզի պաշտպանեն հարմարավետ հագուստ կրելու իրենց իրավունքները: Այո, այդպիսի ցույց էլ է հնարավոր: Դե, որ Ստամբուլում է, թող ինչ տեսակի ցույց ասես լինի, թող ինչ տեսակի ասես  էկզոտիկ իրավունք պաշտպանեն: Կարծում ենք, ինչքան էլ զարմանալի լինի, թշնամի երկրի խոշորագույն քաղաքում նույնիսկ գեյշքերթները պետք է դրական համարել, քանզի ինչքան բաժան-բաժան լինի թուրք հասարակությունը, այնքան լավ: Դե, իսկ մեզանում նման հիմարություն, բարեբախտաբար, հնարավոր չէ: Կարճափեշ զգեստ ոչ ոքի չի արգելվում, սակայն նաեւ չի արգելվում, որպեսզի կարճափեշ զգեստի սիրահարի նկատմամբ տղամարդիկ սուբյեկտիվ վերաբերմունք ունենան: 
Հազար անգամ է ասվել, որ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետ զգույշ եղեք, հատկապես եթե այն բարձրավոլտ է: Եվ ահա օրերս Նորագավիթում ենթակայան մուտք գործած 67-ամյա քաղաքացին հոսանքահարվել է, եւ հոսանքահարվել է նաեւ նրան օգնության հասած իր հասակակից ընկերը: Եվ ահա տխուր լուր` հոսանքահարվողին բժիշկները չկարողացան փրկել, բայց օգնության հասած ընկերը, բարեբախտաբար, բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս է գրվել: Դե ինչ, զգույշ եղեք էլեկտրականության հետ, այն կատակներ չի սիրում եւ չի հասկանում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА