ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

70-ամյա ավստրալուհու անսովոր երիտասարդ տեսքը զարմացրել է մարդկանց. լուսանկար

01.08.2017 21:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
70-ամյա ավստրալուհու անսովոր երիտասարդ տեսքը զարմացրել է մարդկանց. լուսանկար

Սոցցանցերի օգտատերերը քննադատության են ենթարկել 70-ամյա ավստրալուհի Կարոլին Հարցին, ով իր պատկառելի տարիքում բավականին երիտասարդ տեսք ունի և պնդում է, որ նման արդյունքի հասել է շաքարից հրաժարվելու շնորհիվ:
 

ITV հեռուստաալիքի This Morning հաղորդաշարին հյուրընկալված Կարոլինը եթերում պատմել է, որ արդեն 28 տարի է, ինչ բացարձակ չի օգտագործում շաքար և զբաղվում է սպորտով:

Սոցցանցերի օգտատերերը, սակայն, այդքան էլ չեն հավատացել կնոջը: Նրանք նկատել են, որ նրա հոնքերը բավականին բարձ դիրք ունեն իր տարիքի կնոջ համար, բացի այդ ՝ տարիքային կնճիռների բացակայությունը զարմացրել է շատերին:

Կնոջը քննադատողները համոզված են, որ բացի առողջ ապրելակերպից նա չի խուսափել նաև էսթետիկ վիրահատություններից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА