ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

58-ամյա Մադոննային Սեն Տրոպեում առանց դիմահարդարման են «բռնացրել»

30.07.2017 10:29 ԱԽ ԿԱՆԱՅՔ
58-ամյա Մադոննային Սեն Տրոպեում առանց դիմահարդարման են «բռնացրել»

58-ամյա Մադոննային Սեն Տրոպեում առանց դիմահարդարման են «բռնացրել»:

Հանրահայտ երգչուհին Լեոնարդո դի Կապրիոյի հետ բարեգործական երեկույթում ելույթից հետո որոշել է մնալ ֆրանսիական հանգստավայրում, որտեղ նրան նկատել են տեղացի լուսանկարիչները, երբ երգչուհին ընկերներով շրջապատված լողափում հանգստանում էր:

Ի դեպ, Դի Կապրիոյի Leonardo DiCaprio Foundation-ի երեկույթին, որի նպատակն էր շրջակա միջավայրի պաշտպանության համար դրամահավաքը, մասնակցել են նաեւվերջերս Լոս Անջելեսում մեծ աղմուկ բարձրացրած հարսանիքի «հերոսները»՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդի Գասպարը եւ նրա կինը՝ Լոլիտան (հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել Dolby Theatre-ում, որտեղ անցկացվում է «Օսկար» միցանակը հանձնելու արարողությունը):

Դի Կապրիոն բարեգործական հիմնադրամը բացել է 1998 թվականին՝ փորձելով փրկել Երկիր մոլորակն էկոլոգիական աղետներից:

Երեկոն վարել է անձամբ Լեոն՝ Քեյթ Ուինսլեթի հետ միասին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА