ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անգամ «Խ» տառն էին արգելում Թուրքիայում. Վերլուծաբանը՝ նոր օրենքների մասին

29.07.2017 16:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անգամ  «Խ» տառն էին արգելում Թուրքիայում.  Վերլուծաբանը՝ նոր օրենքների  մասին

Թուրքիան  երեկ  ընդունեց  օրենքներ, ըստ որոնց՝ արգելվում է  օգտագործել Քրդստան եւ Հայոց ցեղասպանություն եզրույթները:  Միջազգային կառույցները որեւէ քայլեր կձեռնարկեն  Թուրքիայի դեմ, որից հետո գուցե Անկարան  օրենքների այս փաթեթը վերանայի:  «Իրավունքի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ  հազիվ թե  միջազգային կառույցի ռեակցիան այնպիսի  լինի, որը հանգեցնի վերանայման.  «Բայց վստահ եմ՝ միջազգային տարբեր կառույցներ կարձագանքեն, քանի որ  սա մեծ հարված է խոսքի ազատությանն ու պառլամենտարիզմին Անկարայի խորհրդարանում»:

Արցախի ՄԻՊ-ը հորդորում է անարձագանք չթողնել Սաքունցի ներազգային թշնամանքի տարածման փորձը

Թուրքագետի  համոզմամբ   Անկարայի այս քայլից  չպետք է զարմանալ, քանի որ   նման օրենքներ նախկինում եղել են:  Օրինակ, արգելում էին որոշ բառերի, անգամ Խ» տառի գործածությունը՝, որը քրդական այբուբենի տառերից է: Դա սեպարատիզմի նշան էր Այս ամենը նաև Էրդողանի անձնական ամբիցաներ բավարարելու համար է»,- ավարտեց իր խոսքը թուրքագետը:

 ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА