ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՆՅԱՆ ԱՅՑԸ

28.07.2017 22:55 ԶԱՐԿԵՐԱԿ
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՆՅԱՆ ԱՅՑԸ

Օգոստոսի 5-ին Իրանում տեղի կունենա նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակա- լության արարողությունը: Երդմնակալությանը մասնակցելու համար աշխատանքային այցով Թեհրան կժամանի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է կարճատեւ արձակուր- դում: Բացի ԻԻՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց, ինչո՞վ է կարեւոր ՀՀ նախա- գահի իրանյան այցը: Հարցի շուրջ զրուցեցինք հայաստա- նյան վերլուծաμանների հետ:

«Նորավանք» գիտակրթա- կան հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.

- Երդմնակալության արարողությանը հայաստանյան կողմի μարձր ներկայացվա- ծությունը խոսում է ՀՀ-ի եւ ԻԻՀ միջեւ երկկողմ համա- գործակցության մակարդակի եւ Հայաստանի տարածաշրջանային քաղաքակա- նությունում Իրանին հատկ ացվող մեծ կարեւորության մասին: Հայտնի է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին լուրջ ձեռքμերումներ է արձանագրել: Նա- խեւառաջ Հայաստանը կարեւոր նշանակություն է ստանձնում` որպ ես տարանցիկ երկիր Իրանից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման գործում, ինչը լավ հնարավորություն է նաեւ իրանական կողմի համար՝ ամերիկյ ան պատժամիջոցների ներքո գտնվելու պայմաններում իրանա- կան ապրանքների մուտքը եվրոպական շուկա ապահովելու հա- մար: Իրանի հետ տնտեսական կապերի զարգացման գործում կա- րեւորագույն նշանակություն պետք է տալ նաեւ Իրանի սահմանագ- ծին` Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, որի աշխ ատանքները, ըստ ՀՀ պաշտոնական տվյալների, ամμողջությամμ կավարտվեն աշնանը: Իրանական կողմն իր հերթին մեծ նշանա- կություն է տալիս Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծմ ան իրողությանը, ինչը հնարավորություն կտա Իրանին, Հայաստ անի` որպես ԵՏՄ անդամ-պետության միջնորդությամμ եւ աջակցությ ամμ զարգացնելու ԵՏՄ-Իրան տնտեսական կապերը, իրանա- կան արտադրանքն արտահանել ԵՏՄ շուկա: Ավելին` օրերս Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի եւ Իրանի միջեւ «Մեղրի- Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրն ունի երկուստեք տնտեսապես փոխշահավետ էական նշանակություն: Այն կարեւորվում է նախեւառաջ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությ ան ծավալների մեծացման տեսանկյունից: Համաձայնագիրը կա- րեւորվում է իրանական կողմի համար այլ շուկաներ եւս մուտքի հնարավորություն ապահովելու տեսանկյունից: Դատելով տարա- ծաշրջանային տնտեսական-քաղաքական ընթացիկ զարգացումն երից ու միտումներից` իրանական կողմի համար աստիճանաμար մեծանում են Հայաստանի, որպես թուրք-ադրμեջանական տանդե- մին այլընտրանքային տարանցիկ երկիր ներկայանալու հնարավորությունն երը եւ կարողությունները:

Իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ.

- ՀՀ նախագահն Իրան է մեկնում ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանիի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցե- լու հրավերով: Սա ինքնին ենթադրում է լուրջ քննարկումներ, μա- նակցություններ եւ համաձայնագրերի ստորագրում: Վերջին շրջանում իրանական մամուլում ակտիվացել են հայկական թե- մաները, որի վառ ապացույցը ՀՀ խորհրդարանի նախագահ Ա. Բաμլոյանի եւ ԵՊՀ իրանագիտության ամμիոնի վարիչ Վ. Ոսկա- նյանի μացառիկ հարցազրույցներն են իրանական «IRNA» պե- տական լրատվականին: Եթե մի փոքր էլ սպասենք, ապա կարե- ւոր դեպքերի ականատես կլինենք: Այս պահի դրությամμ մանրա- մասները հայտնի չեն, սակայն փաստ է, որ այցի ընթացքում μարձր մակարդակով տեղի կունենան հանդիպումներ եւ քննարկումն եր:

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, քաղաքական եւ միջազգային փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ.

- Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ ՀՀ նախագահի իրանյան այցը դրա վառ ապացույցն է: Սա պարզապես այց չի լինելու, կարծում եմ` կքննարկվեն տնտեսական եւ քաղաքական համագործակցությ ան վերաμերյալ մի շարք կետեր: Թե ինչ արդյունք կունենա այցը, կտեսնենք օգոստոսի 5-ից հետո:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА