ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ական պատգամավորներ Եսայանն ու Աճեմյանը նոր պաշտոն ունեն

28.07.2017 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՀՀԿ-ական պատգամավորներ Եսայանն ու Աճեմյանը նոր պաշտոն ունեն

Ամառը սպասված անակնկալներով եւ երջանիկ ակնթարթներով է անցնում նաեւ   քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ` ընտանեկան: Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ եւ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ նոր պաշտոն են ստացել, եւ թերեւս ամենաբարձր պաշտոնը` երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում` ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում են վաստակավոր տատիկ լինելու պատիվը: Մ. Եսայանն այս մասին` մասնավորապես նշել է հետեւյալը. «Ծնվեց իմ հինգերորդ թոռնիկը, թող մեր երկրում շատ երեխաներ ծնվեն, ծնողները երջանիկ ծնողներ լինեն, իսկ տատիկ-պապիկները իմ այ էս պահի չափ երջանիկ եւ ուրախ լինեն, ծնվեց իմ գեղեցկուհի աղջկա երրորդ դուստրը»:

Իսկ Կ. Աճեմյանի դուստրը երկրորդ անգամ է դարձել մայրիկ` պատգամավոր տատիկին եւ ՀՀ վաստակավոր արտիստ պապիկին` Արա Դեղտրիկյանին պարգեւելով եւս մեկ տղա թոռնիկ:

Իսկ մեզ մնում է միանալ բոլոր շնորհավորանքներին եւ փոքրիկներին մաղթել անհոգ մանկություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА