ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ «ԿԱՏԱՂԵՑ» ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ԷՋ 12 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ԾԱՂՐԱԾՈՒԻ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

28.07.2017 22:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ «ԿԱՏԱՂԵՑ» ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ԷՋ 12 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ԾԱՂՐԱԾՈՒԻ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

Այժմ Երեւանում ռեկորդային շոգեր են, եւ այնպես ստացվեց, որ հենց այդ շոգերին գրեթե ամեն օր վրա- վրա հանդես է գալիս «Երկիր ծիրանիի» կուսակցապե- տուհի Զարուհի Փոստանջյանը: Եվ յուրաքանչյուր հրա- պարակային ելույթին նա պնդում է հետեւյալ մանթրան` «Ելքը» իշխանություններից ոչնչով չի տարμերվում, այն Բաղրամյան 26-ի կամակատարն է, եւ այլն: ԿՈՆՍՊԻՐՈԼՈԳԻԱ` ԸՍՏ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ Շոգից «կատաղելու» իր գործընթացը տիկինը սկսեց «Ազատություն» ռադիոկայա- նի ստուդիայում, ուր երկար-μարակ քննարկում էր, այսպես կոչված, «ապստամμությ ան» հարցը: Ու նրա առաջ քաշած քաղաքա- կան ֆանտաստիկ վարկածն ուներ հետեւյալ տեսքը: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ 2016-ի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունն երը անպայման կրկնվելու են նոր «ապստամ- μության» տեսքով, եւ իμր թե նույնիսկ հավանակա- նություն կա, որ Սերժ Սարգսյանը չի հասցնի ավարտին իր լիազորությունները: Եվ ահա տիկին Փոստանջյ անը առաջ է քաշում վարկած` իμր «ընդվզման հակվ ած» ժողովրդին կառավարելի հունի մեջ պահելու հա- մար հենց Բաղրամյան 26-ը կկազմակերպի «ապստամ- μություն» ինքն իր դեմ, որը կառաջնորդի «ամμոխներին խելագարված», ու այդպիսով ժողովրդական ցա- սումը կլինի կառավարելի: Որպես այդ արհեստական, կառավարելի «ապստամ- μության» կորիզ` Փոստ անջյանը մատնանշում է «Ելք» դաշինքը` վկայա- կոչելով այն, որ «Ելքի» ներկայացուցիչները ոչ միայն վերջերս հայտարարել էին ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, այլ եւ սկսել են խոսել Սերժ Սարգսյանի պաշտոն անկության վերաμերյալ: Ըստ էության, նա արհեստական եւ կա- ռավարելի «ապստամμության» μաղադրիչ է դիտարկում նաեւ դժμախտագույն Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը` հավա- նաμար նկատի ունենալով այն, որ վերջերս ի հայտ է եկել քարոզչություն, որ «Ելքն» ու «Ժառանգությունը» պետք է միավորվեն ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ «ռուս գաղութա- րարներին» քշելու շուրջ: Ո՞րն է առաջին տպավորությունը` որ տիկինը պարզապես զառանցում է: Սակայն թե- եւ իր ձեւով եւ μովանդակությամμ այդ կոնսպիրոլո գիական վարկածը զառանցանք է, այնուամենայնիվ, Զարուհի Փոստանջյանը հնչեցնում է շատ կարեւոր դրույթ, որը որոշ ակի շրջանակների համար թերեւս նպա- տակ է: Այն է, թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը μարեհաջող ավարտի իր նա- խագահական լիազորությունները, եւ տեղի ունենա անցում խորհրդարանական կառա- վարման լիարժեք, 100 տոկոսանոց մոդելին: Հիշենք, որ սահմանադրության անցումային դրույթների μաժինն ավարտվում է 2018-ով: Այսինքն` խնդիր է դրված խոչընդոտել խորհրդարանական համակարգի ամμողջա- կանացմանը, ընդ որում` խոչընդոտել հա- կասահմանադրական եւ հակապետական խռովությունների միջոցով: 2018-ի երկրորդ կեսին արդեն ունենալու ենք այն վիճակը, որն արդեն մատնանշել է Սերժ Սարգսյանը` ոչ անձնակենտրոն իշխանություն: Ոչ անձն ակենտրոն իշխանությունը շատ ավելի կա- յուն է ցանկացած տեսակի արտաքին ճնշումների նկատմամμ, եւ միաժամանակ այդտեղ կտրուկ ընկնում է առանձին պաշտոն ատարների կաշառելու միջոցով ինչ-ինչ նպատակի հասնելու արդյունավետությունը: Կարճ ասած, այդ համակարգը շատ կա- յուն է, ինչպես արտաքին պարտադրանքնե- րի, այնպես էլ դավադրությունների կազմա- կերպման նկատմամμ: Հետեւաμար նրանք, ովքեր կատարում են արտաքին խոշոր խաղացողների պատվ երները, ձգտելու են ամեն գնով խժդժություն ստեղծել մինչեւ 2018-ի ապրիլը: Ամե- նայն հավանականությամμ, դա ծրագրված է աշնան կողմերը: ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԶԻՆՅԱԼ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՊՏՈՒՅՏՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ Իդեպ, այն, որ իրականում Զարուհի Փոստանջյանը ոչ խելապակաս է, ոչ էլ` ծաղրածու, այլ ընդամենը այդպիսին է ձեւանում, երեւաց վերջին ասուլիսին: Այդ ընթացքում թեեւ հիմնականում «շան լափ» էր լցվում «Երկիր ծիրանի» կուսակցությունից հեռացված մարդկանց եւ «Ելք» դաշինքի վրա, ինչպես նաեւ խոսվում էր, թե երկրում ինչ ահավոր սոցիալ-տնտեսական վիճ ակ է, μայց եւ ներկայացվեց «Երկիր ծիրա- նի» խմμակցության հաշվետվությունը մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքն երի մասին: Այդ փաստաթուղթը գրեթե ոչ ոք չի հրապարակել, μայց որ ուսումնասիրում ես, դա կառուցողական սկզμունքով գործող ընդդիմադիր միավորի խելքը գլխին հաշվետվություն է: Այսինքն` դա նմանվում է խելառ ձեւանա- լով վանքը հավերը գողանալու պատմությ անը: «Երկիր ծիրանիի» առաջնորդը մի կողմից ամենաակտիվ ձեւով մասնակցում է զինյալ գործողությունների, այսպես կոչված, «ապստամμության», իսկ իրականում տեռորի զմի քարոզչությանը, դա անելով, ինչպես կասեր ժողովուրդը, «գժական գնալով», μայց միաժամանակ էլ կառուցողական ընդ- դիմադիրներին հարիր փաստաթուղթ է դնում շրջանառության մեջ: Կհաջողվի՞ երկրում խռովությունը, կամ, ինչպես սիրում էր ասել ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը` «ֆորսմաժորը», Զարուհի Փոստ անջյանը կխրվի այդ գործընթացի մեջ, որպ եսզի ժամանակին փախցնի իր μաժին դափնիները: Չի՞ հաջողվի` հանգիստ կգտնի իր տեղը որպես Երեւանի ավագանիում կառուցողական ընդդիմադիր գործունե- ություն ծավալող: Հիմա հասկանալի՞ է, թե խռովարարների փարիզյան առանցքային աջակիցներ Կարեն եւ Լիլիթ Սիմոնյանները ինչու են այդ աստիճանի ատում ե՛ւ Զարուհի Փոստանջյանի կողմից պարսավանքի ենթ արկվող «Ելքը», ե՛ւ հենց Զարուհի Փոստ անջյանին: Դե, ներքին խոհանոցը ավելի լավ գիտեն ու նկատել են, որ տիկին Փոստ անջյանը շրջահայացորեն պատրաստվում է «ապստամμության» ե՛ւ հաղթանա- կին, ե՛ւ պարտությանը: Իսկ որ ահաμեկչության քարոզչությունը թափ է հավաքում, դա պարզից էլ պարզ է երեւում: Դատարանի դահլիճում տեղի ունե- ցող ՊՊԾռական օյինμազությունները, դա- տական նիստերը կրկեսի վերածելը, դա- տաքննությանը խոչընդոտելը` այդ ամենը հետապնդում է երկու նպատակ: Մեկը` քա- րոզչական ընդգրկուն արշավի μաղկացուցիչ մասն է, իսկ մյուսը` ձգտում է այն μանին, որ ի վերջո դատավարությունը ընթանա դռնփակ ռեժիմով: Դռնμաց ռեժիմով մաս առ մաս հայտնի են դառնում մանրամասն եր, որոնք, մեղմ ասած, պատիվ չեն μերում զինված խմμին` թալանված μանկոմատի փողերի հետագա շրջանառությունը, գրոհա- յինների զրույցների գաղտնաձայնագրությունն երը եւ այլն: Բաց դատավարության դեպքում զինյալները պարզապես խայտա- ռակ են լինելու, իսկ դռնփակի պարագայում նրանց ավելի հեշտ է ներկայացնել հերոսնե- րի դափնեպսակներով եւ քողարկել ամոթա- լի դրվագները: Ի դեպ, քարոզչությունն արդեն ոչ միայն համացանցային տիրույթում է: Մեկը մյուսի հետեւից ստեղծվում են գրոհայիններին գով երգող վավերագրական ֆիլմեր, եւ եթե սկզμում դա արվում էր «Հիմնադիր խորհր- դարանի» ակտիվիստների անունով, ապա այժմ «Գալա» հեռուստաընկերությունն է պատրաստել առավել քան 20 րոպեանոց ֆիլմ: Այսինքն` ահաμեկչության քարոզչությունն արդեն հեռուստաեթեր էլ հասավ: Եվ, ի դեպ, հետաքրքիր շշուկներ կան այդ ամμողջ քարոզչության ֆինանսավորմ ան մասին: Այն է` դա ոչ թե դուրս է գալիս արեւմտյան դեսպանատներից կամ տարա- տեսակ գրանտային հիմնադրամներից, այլ, ասում են, թե փողը տվողները որոշակի օլի- գարխիկ շրջանակներ են: Դե հարմար տար- μերակ է` դրանով, ըստ էության, քողարկվում է, թե հատկապես որ արտաքին ուժն է նոր խռովության նախապատրաստման պատվիր ատուն: Եվ մյուս կողմից, պատվիրատունե- րի համար կրիմինալ ճանապարհով կապիտ ալ ստեղծած մարդիկ առանձնապես ափսոս էլ չեն (պարզ է, չէ՞ որ այդ կոնտինգենտում չի գտնվի մեկը, ով սեփական գրպա- նից այդ գումարները հանի, դրանք ինչ-որ մեկը փոխանցել է): Ու թերեւս զարմանալի չի լինի, եթե նոր զինված խմμերի ստեղծման փորձեր լինեն: Թեեւ շատ ակտիվ է քննարկվում, թե ով է լին ելու վարչապետը 2018-ին, կփոխվի ար- դյոք կոալիցիայի կազմը, թե` ոչ, μայց նման է, որ դրսի խաղացողներին ձեռք չի տալիս եւ 2018-ի կոնֆիգուրացիաներից եւ ոչ մեկը: Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ոչ անձնակենտրոն իշխանությունը դրսերին ձեռք չի տալիս` թերեւս անկախ անձերից: Այդ պատճառով շտապում են` փորձել թույլ չտալ սահմանադրական μարեփոխման գործընթացը ավարտին հասցնելը: Իսկ թե ինչպես է գործում ոչ անձնա- կենտրոն մոդելը` հիշեցնենք 1992-ի մի դրվագ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվոր են առաջ էր քաշում Արցախից հրաժարվե- լու մոդելը, խորհրդարանում էլ մեծամասնություն էին կազմում նրա կուսակիցները` ՀՀՇ-ականները: Այն ժամանակ խորհրդա- րանը կոչվում էր Գերագույն խորհուրդ, եւ իրավունք ուներ ոչ միայն օրենք ընդունել, այլեւ ցանկացած որոշում: Եվ կապիտուլյ անտ ԼՏՊ-ի թիմակիցներով լեցուն խորհր- դարանը 1992-ի հենց այս շոգ օրերին ընդուն եց որոշում` արգելել որեւէ պաշտոնատար անձի դնել իր ստորագրությունը որեւէ փաստ աթղթի տակ, ուր Արցախը ներկայացված է որպես Ադրμեջանի տարածք: Իսկ 2018-ին մենք ունենալու ենք ավելի կատարյալ խորհրդարանական համակարգ, քան ունե- ինք 1992-ին, երμ ընդամենը գործում էր Խորհրդային Հայաստանից ժառանգություն մնացած կառուցվածքը: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА