ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.07.2017 22:10 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Բոլորս դժգոհ ենք մայր աքաղաքի անտանե- լի շոգից, սակայն μնա- պահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵ- ԼՅԱՆԸ μացատրեց, թե ինչպ ես եղավ, որ շոգերի առաջացմ ան մեջ մեղավորություն ունի եւ սխալ քաղաքաշինությունը. «Քաղաքաշինական ռազմավարությունը կարեւոր է այնքանով, որ հատկապես քաղաքներում ապրելու հնարավորություն լինի տեղի μնակիչների համար: Մինչդեռ այն, ինչ հիմա արվում է այդ ոլորտում, հակառակը, անտանելի պայմաներ է ստեղծում քաղաքաμնակների համար` հատկապես ամառվա տապին: Պատահական չէ, որ ամμողջ աշխարհում փորձում են վերականգնել կորցրած անտ առները, զարգացնել, ավելի ընդլայնել ու խտացնել: Մեզանում նման քաղաքակա- նություն չկա: Հակառակն է արվում` հնա- րավորինս կրճատվում են կանաչապատ տարածքները, ինչպիսին անտառներն ու խիտ այգիներն են, դրանց տեղում շենքեր են տնկում, μետոն ու ասֆալտով պատում: Երեւանի Հյուսիսային պողոտան փայլուն օրինակ է նրա, թե ինչպիսի կառուցապա- տում չի կարելի իրականացնել մեզ նման μնակլիմայական պայմաններով երկրում: Այդ պողոտան ցուցանիշ է, թե ինչպես կա- րելի է առողջ, մարդկանցով լի քաղաքը վե- րածել անապատի»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հարկ է արձանագրել, որ Հյուսիս ային պողոտայի մոտակայքում, իրոք, որ շոգն առանձնահատուկ անտանելի է: Իսկ հիմա` մի զարմանալի, μայց միա- ժամանակ հաճելի նորություն ՕՂԻ ՍԻՐՈՂՆ ԵՐԻ համար: Ոգելից խմիչքը լավացնում է հիշողությունը, այդ թվում` տնային պայմաններում, հայտնել են Էքսետերի համալսարանի գիտնականները Scientific Reports ամսագրում: Հետազոտողները առանձնացրել են երկու խումμ, որոնցից մեկը ոգելից չէր օգտագործում առհասա- րակ, իսկ մյուսին թույլատրված էր: Երկու խմμին էլ տրվել էր նույն առաջադրանքը` որոշակի μաներ հիշելու: Եվ պարզվեց, որ լավագույնս հիշել են նրանք, ովքեր օգ- տագործել են մեկ-երկու μաժակ օղի: Իզուր չէ, որ Վարդան Այգեկցին ունի գինի չափավոր օգտագործող երիտասարդի կողմից առյուծ սպանելու մասին առակը: Բայց, հարգելի ընթերցողներ, եթե մի տեղ հանդիպեք ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱ- ՆԻՆ, նրան հանկարծ ռուսական օղի չտաք: Երեւի թե, նրան խաμելով` ռուսա- կան օղի են խմեցրել, եւ արդյունքում նա օրերս զարմանալի հայտարարություն տարածեց: Իսկ հայտարարության էությունը հետեւյալն է` որ ինքն ապշած է, թե ինչու այդքան շատ երիտասարդներ դիմում են ներկայացրել ոստիկանական ուսումն ական հաստատություններ ընդունվելու համար, այսինքն` ուզում են ոստիկան դառնալ: Իսկ հիմա աթոռից պինդ μռնվեք` Խզմալյանը կոչ արեց հայ աղջիկներին` ոչ մի դեպքում չամուսնանալ ոստիկանների եւ ոստիկանական ուսումնական հաստա- տությունների ուսանողների հետ: Բայց հետաքրքիր է, որ այդ նույն ուսումնական հաստատությունների ուսանողուհիներին ինչ-որ կերպ մոռացավ` թե՞ համարձակությունը չհերիքեց տղաներին կոչ անել, քանզի այդպիսի կոչից հետո ոստիկանուհու սիրահարված որեւէ մի տղա կարող էր եւ μացատրական աշխատանք անցկացն ել թաղային պարզ լեզվով: Ժողովրդական խոսք կա` «գինին շառ ա», μայց զարմանալիորեն պարզվում է` ոմանց համար իրական շառ է ՀԱՄԱՑԱՆՑԸ, քանզի մոռանում են անվտանգության տարրական կանոնները եւ սովորական ողջամտությունը: Այսպես, ըստ դատարան ուղարկած քր. գործի. «Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի կոչումով շարքային պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն μանի համար, որ նա, «Օդնոկլասսնիկի» էլեկտրոն ային կայքէջի միջոցով ծանոթանալով կնոջ հետ եւ խարդախությամμ նրանից խոշոր չափերով գույքի հափշտակություն կա- տարելու դիտավորությամμ, վերջինիս վստահությունը չարաշահելու նպատակով, շփման ընթացքում ունեցել է պարμերա- կան հեռախոսազրույցներ, որոնց ժամա- նակ ամուսնանալու սուտ խոստումներ է տվել եւ ստեղծել մտերմիկ հարաμերությունն եր, ապա հանդիպել է կնոջը եւ μնա- կարան գնելու ու այն վերջինիս անունով ձեւակերպելու պատրվակով` խաμեությ ամμ եւ ձեռք μերված վստահությունը չա- րաշահելու եղանակով, հափշտակել է 60.000 դրամ եւ ընդհանուր 555.000 դրամ արժողության, 42.33 գրամ քաշով 6 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չա- փերով նյութական վնաս»: Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА