ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԻԿԻՆ ՄԵՐԿԵԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԻՇԵԼ ՍՏԱԼԻՆԻՆ

26.07.2017 21:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԻԿԻՆ ՄԵՐԿԵԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԻՇԵԼ ՍՏԱԼԻՆԻՆ

«Արգումենտի նեդելի» թերթը նախօրեին ներկայացրել էր վերջին G20 գագաթաժողովի հայտնի լուսանկարներից մեկի, թերթի μնորոշմամμ, հա- մացանցային հումորային մեկնաμանությունը: Գագաթաժողովին մասնակց ած ղեկավարների պաշտոնական ընդհանուր լուսանկարում խցիկը ֆիքսել էր կանցլեր Անգելա Մերկելի կիսավախվորած-կիսադժգոհ դեմքը, երμ նա նայում էր Չինաստանի նախագահի կողքին կանգնած ՌԴ նախագահ Վլա- դիմիր Պուտինի կամ, միգուցե, նրան հաջորդող Էրդողանի ուղղությամμ: Եվ ահա համացանցային մոնտաժը Պուտինին վերածել է Ստալինի, ու ստանում ենք հին արտահայտությունը՝ «Էլ ինչ կատակ, եթե կեսը լուրջ չէ»:Ուիրոք, Երկրորդ աշխարհամարտին նախորդած ժամանակա- հատվածից մոտ 80 տարի անց, նորից պատկերը կրկնվում է: Նորից Արեւմուտքը համառորեն Գերմանիային փորձում է մղել Ռուսաստանի դեմ: Բայց սոցիալիստական Գերմանիայում ծնված, հասակ առած ներկայիս կանցլե- րը անցած դարի 40-ականների պատմությունը լավ է սերտել, ու հիմա էլ հասկա- նում է, թե արեւմտյան այդ քաղաքակա- նությունը երկու անգամ ինչ թանկ է արժ եցել իր հայրենիքի վրա: Եվ երրորդ ան- գամ նույն գետը մտցնելու փորձերը, իհարկե, նրան պետք է որ հիշեցնեին Ստալինի մասին... Իսկ փաստն այն է, որ նման մտավա- խություններ տիկին կանցլերը պետք է, որ այս օրերին ունենա: Համենայնդեպս, երμ այսքան պարզորոշ է զգացվում Եվրոպ ային ռուսների դեմ մղելու ամերիկյ ան փորձերը: Չնայած, մեր օրերում Ամերիկա ասվածն էլ է հարաμերական μան դարձել, հաշվի առնելով վաշինգտոնյ ան էլիտար գզվռտոցները... ԵՎ ՆՈՐԻՑ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Միխոսքով, երեկ ամերիկյան Կոնգրեսը քննության առավ մեկ փաստաթուղթ, որը, ինչ խոսք, տիկին կանցլերին մինչ այս էր ստիպել վախվորած հայացքով մեկ դե- պի արեւելք նայել, մեկ էլ՝ արեւմուտք: Խոսքը ՌԴ-ի, ինչպես նաեւ՝ Իրանի եւ Հս. Կորեայի նկատմամμ նոր պատժամիջոցն եր սահմանելու օրինագծի մասին է: Թեեւ դեռ մեծ հարց է՝ պատժամիջոցնե- րը իրականում այդ երկրների դե՞մ են ուղղված, թե՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Թե միջազգային իրավունքի տե- սանկյունից ինչ հիմքեր ունեն այդ պատժամիջոցները, դեռ հարցի մի կողմն է: Շատ ավելի էական է դրանց ուղղվածության հարցը. պատժամիջոցն երը հիմնականում հարվածում են ռուս ական էներգետիկային: Ավելին, ան- գամ Կոնգրեսին ներկայացված μանա- ձեւում չի թաքցվում, որ ամեն ինչից զատ, այս կերպ ԱՄՆ-ն նաեւ առաջնա- հերթ կարգով կոնկրետ տնտեսական շահեր է հետապնդում: Այսինքն՝ սա եվրոպ ական գազային ու նավթային շուկ աներում ՌԴ-ին նեղելու փորձ է, եւ ԱՄՆ-ն նախատեսում է հնարավոր էներ- գետիկ ճեղքվածքը փակել իր սե- փական գազը Եվրոպայում վաճառելու միջոցով:Ընդ որում, այն պահից, երμ այս նոր փաթեթի մասին խոսակցությունն երը մտան շրջանա- ռության մեջ, Եվրոպան քա- ղաքական ամենաμարձր մա- կարդակներով սկսեց հայտա- րարել, որ այն ինչքան ՌԴ-ի, այդ- քան էլ իրենց դեմ է ուղղված: Իմաստը շատ պարզ է. ամերիկյան հիմնականում սլանցային գազը սեղմված վիճակով նավե- րով Եվրոպա հասցնելու, ապա՝ տարμեր երկրների միջեւ μաշխելու ու սպառողին մա- տակարարելու պարագայում կարժենա տարμեր հաշվարկներով 50-70 տոկոս թանկ, քան խողովակաշարերով մատակարարվող ռուսական գազը: Ու դա տնտեսության մեջ կունենա դոմինոյի էֆեկտ. ավելի թանկ գա- զով արտադրված ապրանքները, μնական է, կունենան ավելի μարձր ինքնարժեք: Ար- դյունքում՝ եվրոպական տնտեսության մի շարք ճյուղեր կդառնան μացարձակապես անմրցունակ, այսինքն՝ ամերիկյան տնտե- սական գլոμալ էքսպանսիայի դեպքում հեշտ ավար: Նկատենք. հենց եվրոպացինե- րը, ահդ թվում՝ գերմանացիներն են ասվածը պնդում, այն էլ՝ ոչ միայն փորձագիտական, այլ քաղաքական ամենաμարձր մակարդակն երով: Ավելին, Եվրոպայից նույնիսկ զգուշ ացումներ եղան, որ նոր ամերիկյան պատժ ամիջոցների դեպքում իրենք նույնիսկ կմտածեն դեռ իրենց թիվ մեկ դաշնակցի՝ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների մասին: Բայց կգնա՞ն նման արմատական քայլերի, չէ՞ որ պետք է մտածել նաեւ, որ ԱՄՆ-ում ծայրա- հեղ հակառուսական ուժերը վերադառնան իշխանության: Բայց դե Ստալինի մասին հուշերն էլ երկու քարի արանքում հայտնվ ած տիկին Մերկելը չի կարող մոռանալ... ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ Չնայած այն հարցն էլ կա, թե իրակա- նում այդ պատժամիջոցներով ո՞ւմ է հարվածում ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ ամերիկյան քաղաքական էլիտայի մի հատվ ածը: Նախագահ Թրամփը, հասկանալի է, առաջին թիրախներից մեկն է: Այսինքն՝ ռուս ական պատժամիջոցների հարցը տեղա- փոխվում է օրենսդրական հարթություն, ինչը նախագահին հնարավորություն չի տալիս պետք եղած պահին չեղարկել: Այսինքն՝ ՌԴ- ի հետ հետագա քաղաքական հարաμերությունն երի հարցում Թրամփը ձեռք ու ոտքով հայտնվում է Կոնգրեսից կախված վիճա- կում: Գումարած դրան՝ Մոսկվան, ինչ խոսք, կտա իր պատասխանը, այդ թվում՝ այլ հարթ ակներում: Եվ այդ պատասխանի հետե- ւանքների վերացման խնդիրը նույնպես դրվելու է Թրամփի ուսերին, ու ձախողումը նորից նրա համար կդառնա հերթական հարվ ածը: Փաթեթին դեմ են եվրոպացիները, այսինքն ՝ նրանք էլ են μոլոր պարտք ու պա- հանջները ներկայացնելու Թրամփին: Վերջ ապես, փաթեթի իրանական եւ հյուսիսկոր եական հատվածները նոր անախորժությունն եր են խոստանում Մերձավոր Արեւելքում ու Չինաստանի հետ, եւ այստեղ էլ ողջ μեռն ու հետեւանքները ընկնելու է Թրամփի ուսերին: Նախագահը, իհարկե, կարող է այս օրինագծի վրա վետո կիրառել, μայց դա էլ նոր ծուղակ է. առանց այդ էլ Թրամփին մե- ղադրում են ռուսական միջամտության հաշվին նախագահ դառնալու եւ ՌԴ-ի հետ գեր- գաղտնի պայմանավորվածություններ ձեռք μերելու մեջ, եւ ինչքան կսրվեն այդ խոսակցությունն երն ու իմպիչմենտի գործընթացը, եթե նա որոշի արգելափակել հակառուսա- կան պատժամիջոցները: Մեկ հանգամանք եւս չմոռանանք. այս օրինագիծը հատկապես օրակարգային դարձավ այն μանից հետո, երμ Պուտինն ու Թրամփը ունեցան իրենց առաջին ու μավա- կանին խոստումնալից հանդիպումը: Ու անմիջ ապես էլ, ինչպես քանիցս ներկայացնե- լու առիթներ ունեցել ենք, նկատվեցին տարր եր, որոնք ակնարկում էին, որ այդ հանդիպմ ան ժամանակ որոշակի պայմանավորվա- ծություններ, այնուամենայնիվ, ձեռք են μերվ ել: Եվ ահա հաջորդում է այս օրինագիծը, որը, թերեւս, հաշվարկված է, որ կխանգարի ԱՄՆ նախագահին՝ էլ ավելի առաջ շարժվել ռուսների հետ հարաμերությունների հարցում: Իսկ դա, ի դեպ, կարող է արագորեն չե- զոքացնել ռուսական գործոնի հետ կապված Թրամփին ուղղված ճնշումները եւ դրան զուգահեռ՝ ամրապնդել նրա դիրքերը նա- խագահական նստավայրում: Մի խոսքով, ակնհայտ է, որ այս օրինագիծը փայլուն քա- ղաքական հաշվարկ է՝ ուղղված հնարավոր է առաջին հերթին հենց Թրամփի դեմ: ԻՍԿ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՈՏ Է ԱՎԱՐՏԻՆ Այլ հարց է, թե այս փայլուն օպերացիան սպասված էֆեկտը կունենա՞: Նպա- տակներից մեկը, ինչպես նշեցինք, գազն է, ավելի կոնկրետ՝ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» նախագծե- րի ձախողումը: Բայց երկու նախագիծն էլ շին արարության փուլում են, եւ ասել, թե ամե- րիկյան մեկ օրենսդրական փաթեթը կարող է այդ ընթացքը կանխել, միամտություն կլին եր: Եթե ի զորու լիներ կանխելու, ԱՄՆ-ն վաղուց էր ընտրել նման օրինագծեր, ու առհ ասարակ ձախողել Եվրոպային ռուսական գազի վաճառքը: Սրանից զատ՝ Պուտին-Թրամփ հնարա- վոր պայմանավորվածության տարրեր նկատվել ու շարունակվում են նկատվել Սիրի այում: Նախօրեին ՌԴ գլխավոր շտաμը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց այն ռեալ իրավիճակի մասին, որն այսօր առաջացել է Սիրիայում ¥տե՛ս նաեւ քարտե- զը¤: Պատկերը հետեւյալն է. սիրիական μա- նակը երկրի հարավում՝ Եփրատ գետից արեւմուտք ընկած տարածաշրջանում հիմն ականում ազատագրել է Հորդանանի եւ Իրաքի հետ իր սահմանը: Մնում է մեկ-երկու գոտիներ, որոնք զμաղեցնող խմμավորումն երի հետ մեծ մասամμ արդեն իսկ կան զին ադադարի ստորագրված պայմանագրեր: Մեկ փոքրիկ հատվածն էլ զμաղեցնում է ԱՄՆ-ի հովանու ներքո ձեւավորված «սիրի- ական նոր μանակ» խմμավորումը, որն իրե- նից առանձնապես ուժ չի ներկայացնում եւ սիրիական μանակը այդ հատվածը չի վերցր ել, թերեւս հենց հիշատակված հնարավոր պայմանավորվածությունների շրջանակնե- րում: Երկրի կենտրոնական հատվածում μա- նակային ուժերը այնքան ակտիվ հարձա- կումներ են իրականացնում, որ այս երկու օրում արդեն իսկ ՌԴ ԳՇ-ի ներկայացված քարտեզը արդեն մի փոքր հնացել է: Ար- դյունքում՝ միաժամանակ ե՛ւ հյուսիսից, ե՛ւ հարավից սիրիական ուժերը ուր որ է դուրս կգան պատերազմի սկզμից ի վեր շրջափակմ ան մեջ գտնվող Դեր-Զոր քաղաքը: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայի կենտրոնում դեռ ԻՊ-ի ձեռքին գտնվող ողջ հատվածը կհայտնվի սիրիական ուժերի կողմից շրջա- փակված վիճակում: Ընդ որում, այդ կենտրոն ական հատվածի որոշակի ուղղությունն երում նույնպես ընթանում է ակտիվ հարձ ակում, այսինքն՝ ուր որ է կձեւավորվի շրջափակման երկու-երեք գոտի: Դրանց չե- զոքացումը, թերեւս, մի երկու ամսվա խնդիր է, որից հետո Սիրիայում ԻՊ-ի ձեռքին կմնա միայն Եփրատից արեւմուտք ընկած մի փոքր հատված, որի ազատագրումը եւս հա- զիվ թե երկար տեւի: Միաժամանակ Սիրիա- յի հարավում գործնականում արդեն ազա- տագրված է Լիμանանի հետ ողջ սահմանը: Կմնա միայն Իդլիμի մարզը, որը նույնպես այս պահին համարվում է զինադադարային գոտի, սակայն ԻՊ-ի խնդիրը լուծելուց հե- տո, եթե սիրիական կառավարությունը ուժ երն ուղղի Իդլիμ, դա եւս արագորեն կազա- տագրվի: ՌԴ ԳՇ-ն հազիվ թե պատահաμար հենց այս օրերին ներկայացրեց այդ փաստացի իրավիճակը: Դա նշանակում է, որ անկախ հակառուսական ու հակաիրանական պատժ ամիջոցներից, սիրիական խնդրի լուծումը հաշված ամիսներ է պահանջում: Ընդ որում, Սիրիայի կայունության պարագայում նաեւ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունն է նկատելիորեն թուլանում: Բայց, փոխ արենը՝ Թրամփը կկարողանա ներկայա- նալ ահաμեկչության հաղթողի, այդ թվում՝ ԻՊ-ի երկու մայրաքաղաքները՝ Մոսուլն ու Ռաքքան գրավողի կերպարով: Իսկ դա, ինչ խոսք, էապես կկարգավորի նաեւ նրա ներա- մերիկյան դիրքերը: Մի խոսքով, կարելի կռահել, որ գլոμալ սուպերլիμերալ համակարգը հենց այս զար- գացումներից է, որ փորձում է խուսափել ՌԴ- ի հետ Թրամփի հարաμերությունները վատթ արացնելու այս հերթական փորձով: Բայց ռազմաքաղաքական իրավիճակն այնքան է առաջ գնացել, որ այս փորձի էֆեկտիվությունը հազիվ թե տեսնենք: ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА