ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ

25.07.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ



(ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ա՜խր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ա՜խր ես ինչպես ուրիշ տեղ մնամ…
**
ՁԵՎ ՉԿԱ
Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Լոքյանը մի կերպ կարող ա Գյումրիում մնալ, բայց քանի որ տղեն ալերգիա ունի` դրա համար չեն գնում:
**
ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
(ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՇԻԿ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էխ, էխ մուժիկ, մուժիկին հարկավոր էր մի զույգ կոշիկ,
Դիմել էր մուժիկը ուրիշին, ասել են չիք, դե, նա էլ եկել էր Գյումրի…
**
ՆԱՄՈՒՍԻ ՄԵՌԱԾՆԵՐԸ
(ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ ՎԱՏ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ, ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՐԱՑ ՄՈՏ ՀԵՐԹԻ ԵՆ)
Ըստ հարցումների` Հայաստանում որոշ պահպանողականներ այնպիսի թասիբով են, որ նամուսի համար տռաս էլ դուրս կգան:
***
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՎ ՍՏԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՋՐԻ ԲԻԶՆԵՍՈՒՄ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ջրի բերած, ջրի տարած...
***
ԷՍ ԻՆՉ ՕՐՆ ԵՆ ԸՆԿԵԼ
(ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՄՊԵՐՍ ԷԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղաքագետների` ՀՀԿ-ն Ծառուկյան դաշինքին այն օրն է գցել, որ ներկրված պամպերսները չեն հերիքում, որ միակ հույսը մնացել ա տեղական պամպերսների արտադրության վրա:
***
ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ
ԲՀԿ-ն ԱԺ խմբակցությունը Ծառուկյան դաշինք խմբակցությունով փոխարինելով՜ քվեարկության ձեւը չի փոխվի:
***
ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ
(«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ ՏԵՔՍՏԻԼԸ» ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱՆ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՏՄՊՊ-ից հայտնում են, որ Սամվել Ալեքսանյանը ապրանքների կրկնօրինակելը թարգել ա, հիմա էլ ուրիշի ունեցվածքն ա սկսել առնել:
***
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Ա, ԲԱՅՑ ԲԱՆԱԿ ՉԻ ԳՆՈՒՄ
(1979-ԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Արդարադատության խորհրդի` Զինված ուժերում չծառայած դատախազների եւ դատավորների մեծ մասը համալրել են Զինված ուժերում ծառայելուց խուսափողների հոծ բանակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА