ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանական լոբբինգը կարող է զրկվել հրեական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների աջակցությունից»

24.07.2017 18:09 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Ադրբեջանական լոբբինգը կարող է զրկվել հրեական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների աջակցությունից»

 

Հեղինակ՝ Կարեն Վերանյան

Արտերկրի ադրբեջանական լոբբինգը կարող է զրկվել հրեական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների աջակցությունից։ Սա նախևառաջ բացասական կազդի ԱՄՆ ադրբեջանական լոբբիստական գործունեության վրա, որտեղ և առավել սերտ են վերջին շրջանում համագործակցում հրեական ու ադրբեջական լոբբիստական խմբերը։ Այս նոր դինամիկան պայմանավորված է Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման շուրջ վերջին շրջանում ձեռքբերված համաձայնությունների հետ, որոնց հիման վրա կողմերը պատրաստակամություն են հայտնել երկխոսություն հաստատել նաև արտերկրի սփյուռքի իրենց համայնքների միջև։ Այս համատեքստում արտերկրի հրեական համայնքները կարող են վերանայել լոբբիստական խմբերի հետ համագործակցության իրենց ավանդական կապերը՝ մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի հետ և ավելի ուշադրություն դարձնել Հունաստանի ու Կիպրոսի սփյուռքի հետ գործակցության հարցերին։ Այս առումով արտերկրի և առաջին հերթին ԱՄՆ հայկական համայնքների լոբբիստական խմբերի համար սա լավ հնարավորություն է մեկուսացնելու թուրք-ադրբեջանական լոբբինգը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА