ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎԱԽՃԱՆԸ

21.07.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎԱԽՃԱՆԸ


(ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ` ԱՌԱՆՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության` արտառոց ոչինչ էլ չի եղել, ուղղակի նախկին Խթը-ականը հանդիպել է ՃՀձ-ի ԸթժծՁ 007-ի հետ:
**
ՀԱ՛Մ ԵՂՈՒՄ Ա, ՀԱ՛Մ` ԴԵՂՈՒՄ
Կառավարությունից հայտնում են, որ միայն Սամվել Ալեքսանյանին են վերապահել Հայաստան շաքար եւ ինսուլին ներկրելը, որ հավասարաչափ հա՛մ ժողովրդի բերանը քաղցրացնի, հա՛մ դիաբետիկները ողջ մնան:
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ` ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից հայտնում են, որ Արցախում էլ է Աստված երրորդություն սիրում:
**
ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱԼԱՇԿԵՐՏԻ «ԲԱՏԵ»-ԻՑ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մի հավ բռնող դարպասապահը ամբողջ թիմի անունը ավերեց…
**
ՀԱՍՏԱԿՈՂ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
(ՖԻՐԴՈՒՍՈՒ ՇՈՒԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՆԴՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ֆիրդուսու շուկայի վերաբերյալ Տարոն Մարգարյանը այնպիսի որոշում է կայացրել, որ անգամ Ռոստամ-Զալն էլ նրան այդ մտքից չի կարող հետ կանգնեցնել;
**
ՈՒՐԱԳԻ ՊԵՍ
(ՀՀԿ-Ն` «ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԵՋ ՀՅԴ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ» ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Մի՛ եղիր ուրագի պես` միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղի՛ր սղոցի պես` մեկ դեպի ինձ, մեկ դեպի քեզ:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА