ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ` հուլիսի 20-ի համար

20.07.2017 15:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ` հուլիսի 20-ի համար

Խոյ: Այսօր լավ կստացվի միայն թիմային աշխատանքը։ Օրվա ընթացքում միայնակ մնալ խորհուրդ չի տրվում։ Փորձեք որքան հնարավոր է շատ մարդկանցով շրջապատված լինել։

Ցուլ: Այսօր պետք է փորձեք ինչ-որ նոր գործով զբաղվել։ Հնարավոր է, որ ձեր առօրյա կյանքն արդեն ձանձրալի է դարձել, իսկ դա նշանակում է, որ փոփոխություններ անելու ժամանակն է։ Մի վախեցեք նորություններից ու բաց եղեք նոր ծանոթությունների համար։

Երկվորյակ: Այսօր պետք է որքան հնարավոր է շատ շփվեք նոր մարդկանց հետ։ Նոր ծանոթություններն անհրաժեշտ են ձեզ, քանի որ դուք ինքնագնահատականի խնդիր ունեք։ Թույլ տվեք, որ անծանոթ մարդիկ ձեզ ավելի լավ ճանաչեն ու դա կօգնի բարձրացնել ինքնագնահատականը։

Խեցգետին: Այսօր պետք է կարգ ու կանոն հաստատեք ձեր կյանքում ու մտքերում։ Վերջին շրջանում շատ զբաղված էիք, ինչի հետևանքով էլ դուրս եք մնացել կյանքի սովորական ռիթմից։ Փորձեք կարգի բերել ամեն բան ու վերադառնալ ձեր առօրյային։ 

Առյուծ։ Այսօր պետք մի կողմ թողնեք ամեն բան ու մտածեք միայն գալիս փորձության մասին։ Շուտով ինչ-որ կարևոր աշխատանք կունենաք, որը հաջողությամբ անելու դեպքում մեծ ձեռքբերումներ կունենաք։ Փորձեք չլարվել, քանի որ ցանկության դեպքում դուք ամեն բան կկարողանաք։

Կույս: Այսօր չափազանց հետաքրքիր օր կունենաք։ Հնարավոր է, որ անսպասելի հյուր ունենաք, ով կբարձրացնի ձեր տրամադրությունը։ Օրվա վերջում հանգստանալու և լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի։

Կշեռք: Այսօր պետք է փորձեք լուծել այն խնդիրները, որոնք արդեն վաղուց իրենց լուծմանն են սպասում։ Այլևս ձգձգելու ժամանակ չունեք։ Այսօր ավարտին հասցրեք բոլոր կիսատ թողնված գործերը, մարեք պարտքերն ու պատրաստվեք նոր կյանքին։ Առջևում մեծ փոփոխություններ են սպասվում։

Կարիճ: Այսօր չափից շատ մարդկանցով շրջապատված կլինեք։ Դա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և պետք է փորձեք լավ տպավորություն թողնել։ Թույլ մի տվեք, որ մարդիկ բացասական կարծիք կազմեն ձեր մասին, քանի որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձեր աշխատանքի համար։

Աղեղնավոր: Այսօր տարաձայնություններ կունենաք ընտանիքի անդամների հետ։ Հնարավոր է, որ դրանք լուրջ հետևանքներ ունենան, սակայն փորձեք թույլ չտալ, որ նման բան կատարվի։ Ամեն կերպ խուսափեք վեճերից և փորձեք ամեն բան խաղաղությամբ ավարտել։

Այծեղջյուր: Այսօր լուրջ խոսակցություն է սպասվում։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը հիասթափեցրել է ձեզ, սակայն այսօր նրան ներելու ժամանակն է։ Փորձեք անցյալում թողնել ամբողջ վիրավորանքն ու նոր էջից սկսել։

Ջրհոս: Այսօր շատ ուշադրություն դարձրեք ձեր մտերիմներին ու սիրելիներին։ Նրանք ձեր կարիքն ունեն, սակայն դուք առավել շատ նրանց կարիքն ունեք։ Ձեզ հանգիստ ու կայուն մթնոլորտ է անհրաժեշտ, այնպես որ փորձեք մտերիմների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։

Ձկներ։ Այսօր չափազանց զգայուն կլինեք, սակայն դա չի խանգարի կարևոր ու վճռական որոշումներ կայացնելուն։ Օրվա ընթացքում խորհրդի կարիք կունենաք։ Վստահեք միայն այն մարդկանց, որոնք երբեք չեն խաբել ու չեն դավաճանել ձեզ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА