ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

19.07.2017 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՀՀ վարորդական վկայականները Ռուսաստանում ընդունելի կլինի ռուսաց լեզվին պետական կարգավիճակ Հայաստանում շնորհելով պայմանավորելը դա դեռ գործընթացի առաջին փուլն է, երկրոդ փուլով պարտադրվելու է, որ հայ վարորդները վարորդական քննություն հանձնեն Լոմոնոսովի համալսարանում:
**
ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բաքվից հայտնում են, որ եթե հայերը հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում ընդունելու համար ռուսերենը Հայաստանում ընդունեն որպես երկրորդ պետական լեզու, ապա Ղարաբաղի անկախության դիմաց ադրբեջաներենը պիտի ընդունեն որպես առաջին պետական լեզու:
**
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԴՊՐՈՑՆԵՐԻ 30 ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՈԱՆՆԵՍՅԱՆԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրթության եւ գիտության նախարարության` դպրոցների տնօրենները այնպես են հիասթափվել Դանիել Իոաննեսյանից, որ ո՛չ ուզում են ձեռ տան եւ ո՛չ էլ երեսը տեսնեն:
**
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
Ըստ էպոսագետների` Պավլիկ Մանուկյանի խումբը ՊՊԾ գունդ մտավ որպես «Սասնա ծուռ»,  բայց հայ ոստիկաններին սպանելուց հետո այնտեղից դուրս եկավ որպես «Մսրա Մելիք»:
**
ՍԵՎԱՆ ՆԻՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ 80 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
– Ես Թուրքիայից թռա, տարոսը ձեզ…
**
ԵԼՔԸ ԳՏԱՆ
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ եթե իրենց հակաօդային պաշտպանական միջոցներով չկարողանան դիմակայել հայկական «Իսկանդերին», ապա մեջտեղ կհանեն իրենց կողմից արդեն բազմիցս օգտագործված սուպեր անվրեպ խոցող զենք` Մեհրիբան խանումին:
***
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՈՅԱԺԻ ՉՆՄԱՆՎԵՆ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԱԺ պատգամավորների` նոր գործուղումներում բան չի փոխվի, ուղղակի թղթաբանությունն է ավելանալու:
***
ՊՏՈՒՂԸ ԳԱԶԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
(ԳԱԶԻ ՌՈՒԲՈՅԻ ՈՐԴՈՒՆ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ գենետիկների` վերջին ժամանակներս ՀՀ-ում պաշտոնյա աշխատելը սկսել է ժառանգական բնույթ կրել:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА