ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

19.07.2017 15:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ


(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ` ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՄԲ ՄԱՔՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սամվել Բաբայանի փաստաբանները հայտնում են, քանի որ ըստ ժողովրդական խոսքի` փողը ձեռի կեղտ ա, ուստի Բաբայանն ընդամենը ցանկացել ա դրանք մաքրել այդ կեղտից:
**
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԵՄԱՐՇ
(ՀՀ ԱԳՆ-Ն` ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՔՎՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
– կՏՐՏՔպվՍՏ վՈ տՈՐՈՔց!
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ` ԹՐԱՄՓԻ ԱՆԳԼԻԱ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԵՅԻՑ ՍԵՐ ՈՒ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Սերը Թրամփին էլ ա կպնում…
**
ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
(ԸՍՏ ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ` ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ)
Արցախից հայտնում են, որ մինչեւ Բակոն Բաքուն չգրավի` նախագահ պիտի աշխատի:
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՁՆԱԿԵՆՏՐՈՆ ԵՐԿՐԻՑ ԴԱՌԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀԿ ԳՄ-ից հայտնում են, որ, այո՛, Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, բայց արխային չընկնեք:
**
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
(ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՍԵՎԱՆ ՆԻՇԱՆՅԱՆԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆՏԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թուրքիայի հայ համայնքից հայտնում են, որ Նիշանյանը բանտից չի փախել, այլ ուղղակի բանտից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:
***
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ըստ Սամվել Բաբայանի դատապաշտպանի` Սամվել Բաբայանը քրեական գործում առկա փողերը նույնպես քրչի բազարից է գնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА