ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

19.07.2017 14:24 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում հետևյալ բանկային գործարքներն իրականցնել Easy Pay վճարային տերմինալների միջոցով  պարզ և հարմարավետ եղանակով՝

ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի
  • ավանդերի, բանկային և քարտային հաշիվների  համալրում,
  • վարկերի մարում ։

Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։

Բանկային գործարքներն Easy Pay տերմինալների միջոցով իրականացվում են արագ և անվտանգ։ Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո, նրա բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքի մանրամասները պարունակող SMS-հաղորդագրություն։ Աշխատանքային օրերին և ժամերին (երկ․-ուրբ․, ժամը 09:00-18:00) գործարքներն իրականացվում են ակնթարթորեն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:01-ին։

Easy Pay տերմինալների միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդից գանձվում է միջնորդավճար՝ 300 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի դիմաց։

Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА