ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 19-ի աստղագուշակ

19.07.2017 14:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հուլիսի 19-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր շատ զգայուն և ուշադիր կլինեք, ինչի հետևանքով էլ կկարողանաք նկատել այն ամենը, ինչ չեն նկատում ուրիշները։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում որոշ խնդիրներ ունենաք, սակայն դրանք արագ կկարգավորվեն։

Ցուլ: Այսօր շատ արագ կմտածեք ու մի շարք նոր ծրագրեր կունենաք։ Այդ մասին մի շտապեք բոլորին պատմել, քանի որ ոչ բոլորը կհասկանան ձեզ։ Սկզբում փորձեք ուսումնասիրել ձեր գաղափարները, հասկանալ, թե դրանք որքանով օգտակար են և միայն հետո բարձրաձայնեք դրանց մասին։

Երկվորյակ: Այսօր հետաքրքիր ու դրական օր է սպասվում։ Օրվա ընթացքում միայն դրական լուրեր կլսեք, ինչն էլ կբարձրացնի տրամադրությունը։ Հնարավոր է, որ այսօր փոքրիկ գումարային շահում ունենաք, սակայն պետք չէ փորձել բախտը, քանի որ ոչ միշտ այսքան հաջողակ կլինեք։

Խեցգետին: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար:

Առյուծ։ Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Բավականին զգացմունքային կլինեք, իսկ տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի:

Կույս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից, թե ինչ դաշնակիցներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգուշավոր եղեք:

Կշեռք: Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Այսօր հիմնականում կմտածեք ապագա ծրագրերի մասին, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք։

Կարիճ: Այսօր ֆինանսական հոտառություն կունենաք, ինչը կօգնի որոշ խնդիրներ կարգավորելու հարցում։ Մի վստահեք ոչ ոքի ու մի լսեք ձեզ շրջապատողների խորհուրդները։ Այսօր դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի հասնեք ձեր նպատակին։

Աղեղնավոր: Այսօր ստիպված կլինեք շատ ջանք գործադրել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Փորձեք համբերատար լինել ու ամեն առիթով չբռնկվել։ Թույլ մի տվեք, որ զգացմունքները խանգարեն ձեզ։

Այծեղջյուր: Այսօր ինչ-որ մեկին չափազանց նվիրված կլինեք, սակայն նա չի գնահատի ձեր ջանքերը։ Հնարավոր է, որ հիասթափություն ունենաք, ինչն էլ կազդի ամբողջ օրվա տրամադրության վրա։ Փորձեք չմտածել տհաճ իրադարձությունների մասին։

Ջրհոս: Այսօր շատ ռոմանտիկ կլինեք։ Օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք և ամեն ինչի մեջ ինչ-որ ռոմանտիկ տարր կտեսնեք։ Նոր ծանոթությունները բավականին հաջող կլինեն, այնպես որ այսօր բաց եղեք բոլոր փորձարկումների ու նոր մարդկանց առջև։

Ձկներ։ Այսօր առաջ շարժվելու և նոր ձեռքբերումներ ունենալու անհագ ցանկություն կունենաք։ Ձեզ ոչինչ չպետք է կանգնեցնի, այնպես որ արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։ Օրվա վերջում փոքրիկ դժվարություն կունենաք, սակայն հեշտությամբ կհաղթահարեք այն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА