ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 18-ի աստղագուշակ

18.07.2017 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հուլիսի 18-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի ուշադրության կենտրոնում այսօր կհայտնվեն գործնական նրբությունները, օրինակ՝ նվերի, ուղևորության, ծառայությունների արժեքը: Կարող են ստուգման կարիք զգալ ընթացիկ հաշիվները, վճարումները: Գումարային գործողություններում չի խանգարի զգուշությունը. փոխհաշվարկներում մանր սխալների հնարավորություն կա: Արժե ավելի մանրակրկիտ ընտրել մթերքը, ամառային հանգստի պարագաները: Ծնողներին խորհուրդ չի տրվում մեծ գումարներ վստահել երեխաներին:

Ցուլ

Ցուլերն այսօր արտահայտման հնարավորության կարիք են զգում, սակայն կարող են որոշակի դժվարություններ ունենալ մտքերի, զգացմունքների, զգացողությունների, պահանջների արտահայտման հետ: Հնարավոր է թյուրըմբռնում մերձավոր շրջապատի՝ ներառյալ երեխաների և ծնողների հետ: Բացառված չէ ցրվածությունը, որը կարող է հանգեցնել բանակցություններում, տնտեսվարության մեջ սխալների: Կարևոր ուղևորությունը, հանդիպումն ավելի լավ է հետաձգել:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր խորհուրդ չի տրվում ապավինել իրենց առանցքային տաղանդներին. ձեր լավագույն ունակությունները կարող են ժամանակավորապես արգելափակվել: Կարող է թուլանալ արձագանքի արագությունը, ավելի շատ ժամանակ անցնել հաշվարկների, որոնումների, կապի հաստատման, փաստաթղթերի, նամակների, ցուցումների, առաջարկների, օգտագործվող նյութերի ուսումնասիրման վրա:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել հրատապ հոգսերով և շատ առաջ չնայել: Ընթացիկ գործերը մեծ բծախնդրություն են պահանջում, այլապես՝ մեծ է առանձին գումարային հաշվարկներում կամ ընդհանուր ֆինանսական ռազմավարության ձևավորման մեջ սխալվելու հավանականությունը: Անցանկալի են ինքնաբուխ գնումները, ավելի լավ է հետաձգել ձեր գործնական առաջադրանքների լուծմանն ընկերներին և հարազատներին մասնակից դարձնելը:

Առյուծ

Առյուծներին չի խանգարի նյութական ոլորտում և սնման մեջ կարգապահությունը: Լավագույն օրը չէ գնումների և գումարային հաշվարկների համար: Անձնական և ընտանեկան բյուջեն, դիետան, ֆինանսական հիմքը, տնտեսական քաղաքականությունն այժմ քննարկման և վերանայման կարիք են զգում, կարող է հաշվարկ, խորհրդակցություն պահանջվել: Չարժե զրկանքների համար ձեզ սնունդով պարգևատրել, այլապես կարող եք ավելորդ քաշի նախադրյալներ ստեղծել:

Կույս

Այսօր Կույսերին սպասվող դժվարությունները կարող են անհոգության հետևանք լինել: Կարող է ստիպված լինեք զբաղվել ծառայությունների վճարման հարցով, ճանապարհորդությունների, ուսման, առևտրի, ապրանքի կամ բեռի փոխանկաման կամ տեղ հասցնելու թեմայով: Արտասահմանցիների հետ շփումը կարող է բարդացնել վատ կապը, լեզվական կամ արտարժույթային նրբությունը: Անցանկալի է հեռավոր ճանապարհորդության մեկնել, տոմսեր պատվիրել:

Կշեռք

Այսօր աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս զերծ մնալ կարևոր գործողություններից և դրա փոխարեն զբաղվել դրանց մանրակրկիտ նախապատրաստությամբ: Հատուկ ուշադրության կարիք կարող են զգալ ֆինանսավորմանը, սնուցմանը և կապին վերաբերող հարցերը: Հնարավոր է հարկային տեսչություն այցելելու, տուգանքի, բյուջեի քննարկման կարիք լինի: Արժե հետաձգել գումարային ներդրումները և փոխանցումները:

Կարիճ

Կարիճներին կարող է սպասվել առաջարկություն, հարցազրույց, խորհրդակցություն, խորհրդատվություն: Հնարավոր է պահանջվի հետաքրքրությունների համաձայնեցում, քննարկվի գովազդի, աշխատանքի տեղավորման, եկամտի, կապի ապահովման հարցը: Տարաձայնությունների դեպքում աստղերը խորհուրդ են տալիս բանը կոնֆլիկտի չհասցնել. բացառված չէ, որ շուտով ձեր դիրքերն ամրապնդվեն և ընդդիմախոսին կարողանաք ավելի համոզիչ փաստարկ ներկայացնել:

Աղեղնավոր

Աղեղնավորների ուշադրությունն այսօր կարող են կլանել գործնական մանրուքները: Հնարավոր է ստիպված լինեք ուսումնասիրել ծառայողական ցուցումները, ֆինանսական տվյալները, տնտեսական հարցը, ավելի սերտ շփվել գործընկերների հետ, խորհրդակցություն անցկացնել ենթակաների կամ ընտանիքի անդամների հետ: Բացառված չէ, որ աշխատանքի ընթացքում ստիպված լինեք ոչ մեծ արգելք հաղթահարել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն համակերպվել գործերի դանդաղ ընթացքի հետ և փորձել դրանում դրական կողմ գտնել: Չարժե արհամարհել մանր արգելքները. եթե դրանք անուշադրության մատնեք հիմա, արդյունքում կարող են ձեզ համար ավելի գլոբալ համակարգային խնդիրներ ստեղծել: Հնարավոր են դժվարություններ որոնման և օգտակար տեղեկատվության մշակման ընթացքում կամ կապ հաստատելու փորձի ժամանակ:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր կարող է բանավեճ սպասվել մերձավոր շրջապատում՝ ընտանիքում, ամուսնու, գործընկերների կամ օգնականների հետ: Վեճը կարող է ազդել ձեր նյարդերի վրա, եթե թեման ձերը չէ, և ամբողջությամբ կլանել ձեր ուշադրությունը, եթե դիպչում է ձեր գործնական հետաքրքրություններին: Այսօր չարժե հաստատել համատեղ ունեցվածքի, ժառանգության, անշարժ գույքի հետ կապված որոշումը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում հիմնավորվածություն դրսևորել, այլապես կարող են մի շարք էական դետալներ բաց թողնել: Կարող է ստիպված լինեք հաշվի առնել ծառայությունների ֆինանսական կողմը, ուղևորությունների, բուժման, ուսման, սնման արժեքը: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել գործնական ցուցումների ուսումնասիրման, վճարային փաստաթղթերի ստորագրման հարցում: Անցանկալի է երթուղի, աշխատատեղ ընտրել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА