ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանում ՌԴ 25 քաղաքացիներ վատ վերաբերմունքի են արժանացել հայկական ազգանունների, անունների կամ հայրանունների պատճառով

17.07.2017 22:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանում ՌԴ 25 քաղաքացիներ վատ վերաբերմունքի են արժանացել հայկական ազգանունների, անունների կամ հայրանունների պատճառով

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է RIA Novosti-ի հետ զրույցում, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առնում ՌԴ շահերը, իսկ «Բաքվի պլանների մեջ է մտնում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը»:

«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության հարցում հաշվի է առնում իր ռազմավարական գործընկերների շահերը, այդ թվում՝ Ռուսաստանում, երկիր, որի հետ մենք ունենք համագործակցության բարձր մակարդակ: Մեր պլանների մեջ է մտնում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը»,- ասել է Մամեդովը:

Ընդ որում՝ նրա խոսքով՝ ՌԴ Գերագույն դատարանի կողմից Համառուսական ադրբեջանական կոնգրեսի փակումը ու ՌԴ ԱԳՆ-ի մի շարք կոշտ հայտարարությունները Բաքվի նկատմամբ հարուցել էին Ադրբեջանի մայրաքաղաքի հայտարարությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջան ժամանած ՌԴ մի շարք քաղաքացիներ ենթարկվում են խտրականության:

Այս տարեսկզբից Ռուսաստանի 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: ՌԴ ԱԳՆ-ի տեղեկություններով՝ ռուսաստանցիներին երկար ժամանակով պահել են Բաքվի օդանավակայանում, մի շարք դեպքերում՝ առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, այնուհետև պարտադրաբար վտարել իրենց հաշվին: Նախարարությունից բացատրել են, որ նման վերաբերմունքի պատճառը եղել են հայկական ազգանունները, անունները կամ հայրանունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА