ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի խորհրդարանը 4-րդ անգամ 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

17.07.2017 21:42 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի խորհրդարանը 4-րդ անգամ 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայի խորհրդարանը 4-րդ անգամ 90 օրով երկարաձգել է երկրի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել է անցած տարվա հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու համար: 

Հայտնի է, որ Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել անցած տարվա հուլիսին՝ հեղաշրջման փորձից հետո: Այն երեք անգամ երկարաձգվել է երեք ամսով՝ կառավարության որոշման համաձայն, որը հաստատվել է խորհրդարանի կողմից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА