ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դոլարը շարունակում թուլանալ, իսկ եվրոն թանկացել է եւս մոտ 2 դրամով

17.07.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դոլարը շարունակում թուլանալ, իսկ եվրոն թանկացել է եւս մոտ 2 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 478.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.47դրամ (աճել է 1.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.78 դրամ (աճել է 5.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.09 դրամ (աճել է 0.07 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 241.78 դրամ, ոսկի՝ 18,934.22 դրամ, պլատին՝ 14,127.94 դրամ։

Հուլիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА