ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի սև ցուցակում են ավելի քան 4000 ռուսաստանցի

17.07.2017 19:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Թուրքիայի սև ցուցակում են ավելի քան 4000 ռուսաստանցի

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 2011թ. մինչ այժմ երկրից արտաքսվել է 804 Ռուսաստանի քաղաքացի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով,- գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Haberrus» լրատվամիջոցի՝ վերոնշյալ կասկածանքով ևս 4128 ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Թուրքիա: Աղբյուրը շեշտում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի սև ցուցակի մեջ են հայտնվել 146 երկրների 53.781 քաղաքացի: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605), Ռուսաստանից (4128): Ամենաշատը արտաքվել են Ռուսաստանի(804 մարդ), Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА