ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է ևս 3 ամսով երկարաձգվել

17.07.2017 19:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է ևս 3 ամսով երկարաձգվել

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են  երկարաձգել երկրում գործող արտակարգ դրությունը: 

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանրությանը տեղեկացրել է, որ կառավարությունը առաջարկելու է երկրում գործող արտակարգ դրությունը երկարաձգել ևս 3 ամսով:

«Արտակարգ դրության ժամկետը  հուլիսի 19 –ին լրանում է: Կառավարությունը սկզբունքորեն կողմնակից  է՝ դիմել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդին՝ արտակարգ դրության երկարաձգման առաջարկի  հարցով»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկրաձգվել էր ապրիլի 19-ին՝ 3 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները երկրում հայտարարեցին արտակարգ դրություն:  Այն մի քանի անգամ արդեն երկարաձգվել է: Դրանց ընթացքում  ողջ երկրով մեկ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА