ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Բաբլոյանը հակադարձել է Վոլոդինին

17.07.2017 18:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արա Բաբլոյանը հակադարձել է Վոլոդինին

Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հակադարձել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝Հայաստանում  ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ  Արսեն Բաբայանը հայտնել է, որ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց օրակարգում չկա:

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է վարորդության համար»: Կողմերը պայմանավորվել են հարցին անդրադառնալ ապագայում:

Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА