ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել կիբերանվտանգության ուղղությամբ քայլերի մասին

17.07.2017 18:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել կիբերանվտանգության ուղղությամբ քայլերի մասին

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները Մինսկում կայացած հանդիպման արդյունքներում հայտարարություն են ընդունել կիբերանվտանգության ապահովման հարցով համատեղ քայլերի մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես լրագրողներին հայտարարել է Լավրովը, ընդունված հայտարարություններից մեկը վերաբերել է միջազգային տեղեկատվական անվտանգությանը: «Հայտարարությունը հաստատում է կիբերտարածքում անվտանգությունն ամրապնդելու մեր նպատակը»,- հայտարարել է Լավրովը:


Նա հավելել է, որ հանդիպմանը նախարարները «պայմանավորվել են արագացնել նույն թեմայի՝ տեղեկատվական անվտանգության ամրապնդման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստական աշխատանքը»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА