ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞վ է խանգարում Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ-ին. ՀՀՇ-ի անդամ

17.07.2017 18:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞վ է խանգարում Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ-ին. ՀՀՇ-ի անդամ

Նախկին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելը ՀԱԿ-ն ու նրա համակիրները դրական չընդունեցին: ՀԱԿ-ի ֆեյսբուքյան   համակիրները քննադատեցին Ալեքսանդր Արզումանյանին, հիշեցրին նրա կենսագրությունը, մարտի մեկի դեպքերը: Բանն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանը 2008 թ-ին ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էր եւ պայքարում էր իշխանության դեմ: «Իրավունք»-ը ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում այդ քննադատություններին: «Անհեթեթ եմ համարում այդ քննադատությունը հատկապես ՀԱԿ-ի կողմից: Ես  չգիտեմ` ինչու է ՀԱԿ-ը քննադատում Ալեքսանդր Արզումանյանին: Նա ոչ ՀԱԿ-ի հետ կապ ունի, ու ոչ էլ... ինչո՞վ է նա խանգարում ՀԱԿ-ին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

«Քննադատում են Ալեքսանդր Արզումանյանին  նրա ճամաբարափոխ լինելու համար: Ժամանակին նա իշխանության դեմ էր, այսօր իշխանության կողքին է»,- հիշեցրինք  ՀՀՇ-ականին:

ՀՀՇ-ականը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը տարբեր ժամանակներում քննադատում էր  տարբեր մարդկանց: «Մեկն էլ լիներ` նրանց քննադատեր: Բայց Ալեքսանդր Արզումանյանը  ՀԱԿ-ին չի քննադատում: Ես Արզումանյանին ճանաչում եմ 30 տարի, երբեք չի փոխել իր գաղափարախոսությունը: Ալեքսանդր Արզումանյանն իշխանության կողքին չէ: Նա պարզապես ծառայում է պետությանը եւ ճամբարափոխ չի եղել»,- ասաց Իգիթյանը: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА